ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արցախի բնակչության ողբերգության հաշվին խայտառակ շոու են իրականացնում Ֆրանսիան, ԱՄՆ- ը, Գերմանիան, գրեթե ողջ անբարո Արևմուտքը-3

Արցախի բնակչության ողբերգության հաշվին խայտառակ շոու են իրականացնում Ֆրանսիան, ԱՄՆ- ը, Գերմանիան, գրեթե ողջ անբարո Արևմուտքը-3
26.09.2023 | 10:31

Ցեղասպանության համապատկերին զբաղված են կապիկություններով, կլոունադայով

(սկիզբը՝ այստեղ)

2020 թ. նոյեմբերի 9- ին Նիկոլի կողմից կապիտուլյացիոն հայտարարության ստորագրումից մեկ կամ 2 օր հետո Գերմանիայի Բունդեսթագի պահպանողականների խմբակցության արտաքին քաղաքական հարցերով փորձագետ Յուրգեն Հարդտը, DW- ի փոխանցմամբ, հայտարարել է. որ Գերմանիան պետք է ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի և ՄԱԿ- ի իր գործընկերների հետ միասին մեծ ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Հիմա մենք տեսանք, թե հայադավների այս խմբակը՝ Գերմանիա, ԵԱՀԿ, ՆԱՏՕ, ՄԱԿ, ինչպես ուշադրություն դարձրեց Արցախի հիմնախնդրին, մենք այդ ուշադրության ողբերգական հետևանքները տեսանք:

Գերմանացի սողուններից մեկը՝ Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը Երևանում հունիսի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ պետք է արձանագրել, որ ռուսական ռեժիմը, ռուսական կառավարությունը Հայաստանին լքել է:

Մի պահ ենթադրենք, թե դա այդպես է, իսկ Գերմանիան ու նրա հետ իր պես կեղծավոր ողջ Արևմուտքը չե՞ն լքել…

Անդրադառնալով ՌԴ որոշ պաշտոնյաների հայտարարությանը, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում նպտակ ունի դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից, Ռոթն ասել է.

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը անընդմեջ շարունակում է իր իմպերիալիստական արտաքին քաղաքականությունը՝ տարածելով Կրեմլի պրոպագանդան»: Սա արդեն զավեշտից էլ այն կողմ է, որովհետև ՌԴ արտգործնախարարի իբր իմպերիալիստական արտաքին քաղաքականության մասին բարբաջել է տասնամյակներ շարունակ իր իմպերիալիստական արտաքին քաղաքականությամբ հայտնի արևմտյան որջի ներկայացուցիչը, որը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արտահայտած ճշմարտությունը փորձել է ներկայացնել իբրև Կրեմլի պրոպագանդա:

«ԵՄ առաքելությունը Հայաստանում է հայկական կողմի հրավերով, մենք ինքնակամ չենք ներկայացել ապահովելու հայ ժողովրդի անվտանգությունը,- ասել է Ռոթը:- Մենք օկուպանտներ չենք, այլ համագործակցելով ՀՀ իշխանությունների հետ, նպաստում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը»:

Ստու՛մ է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, իրենք օկուպանտներ են, որոնք Հայաստանում, համենայն դեպս, այս փուլում իրենց օկուպացիան իրականացնում են ոչ թե ռազմի ուժով, այլ խորամանկ դիվանագիտությամբ, նենգ քաղաքականությամբ, վարձու կամ Արևմուտքի վեցանոց ԶԼՄ- ների բանակով, այսպես կոչված, փափուկ ուժի կիրառմամբ:

Ինչ վերաբերվում է «հայկական կողմ» կոչվածին, ապա մենք շատ լավ գիտենք, որ այն իր և իր հայրենիքի ճակատագրով մտահոգ Հայաստանի բնակչությունը չէ, այլ Արևմուտքի պատվերը կատարող ու նրա հետ հանցավոր համագործակցության մեջ գտնվող Նիկոլն իր ոհմակի հետ միասին:

Բայց այս պահին առավել կարևորն ուշադրություն դարձնելն է Ռոթի խոսքի մեջբերված հատվածի վերջին մասին, որ

«… համագործակցելով ՀՀ իշխանությունների հետ, նպաստում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը»:

Ով մի փոքր ուղեղ ունի, կհասկանա, թե Հայաստանի իշխանությունների հետ համագործակցելով, ինչպես նպաստեցին «տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը»: Ընդ որում, Արցախի նկատմամբ կատարվածը դեռ սոսկ սկիզբն է, եթե Նիկոլը և

ՔՊ- ն շուտափույթ չհեռացվեն իշխանությունից:

Հայոց ցեղասպանությունից առաջ էլ մեր շատուշատ նախնիներ սխալվեցին՝ իրենց հույսը դնելով Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, ԱՄՆ- ի վրա, հետևանքները հայտնի են: Անցած ավելի քան 100 տարին բավարար չեղավ պատմությունից ճշմարիտ դասեր քաղելու համար, և հիմա պատմությունը, ցավոք, կրկնվում է:

Մի փոքր հիշեցում Գերմանիա- Ադրբեջան հարաբերությունների մասին ըստ Հեյդար Ալիևի պաշտոնական կայքից քաղված տեղեկությունների…

1995թ. դեկտեմբերի 22-ին պաշտոնական այցով Ադրբեջանում է գտնվել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Կլաուս Կինկելը: Նրա հետ հանդիպած Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը բարձր է գնահատել Եվրամիության ներսում Գերմանիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը: Ադրբեջանական պետության ղեկավարը Գերմանիայի արտգործնախարարին ասել է, որ ակնկալում է իր երկրի օգնության ավելացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում՝ այն ներկայացնելով իբրև հայ-ադրբեջանական հակամարտություն:

1996 թ. հուլիսի 1-4-ը նախագահ Հեյդար Ալիևը պաշտոնական այցով գտնվել է Գերմանիայում՝ Գերմանիայի այն ժամանակվա նախագահ Ռոման Հերցոգի հրավերով: Այցի ընթացքում Հեյդար Ալիևը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի նախագահի, կանցլերի, փոխկանցլերի և իշխանությունների այլ ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների ընթացքում լայն քննարկում է տեղի ունեցել երկրների միջև համագործակցության առանձնահատկությունների վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահի հանդիպումների ընթացքում քննարկումների հիմնական առարկան եղել են Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների «օկուպացիայի» և հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու հարցերը: Այցի շրջանակներում ստորագրվել են հինգ համաձայնագրեր քաղաքական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ոլորտներում: Նախորդ տարիներին Գերմանիայի և Ադրբեջանի միջև հաջող համագործակցություն է ծավալվել, ներառյալ՝ պաշտպանության և քաղաքական անվտանգության ոլորտներում:

2001թ. մայիսին Ադրբեջան էին այցելել Գերմանիայի արտգործնախարար Յոշկա Ֆիշերը և Բունդեսթագի փոխնախագահ Անտյե Ֆոլմերը: Գերմանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նախագահ Հեյդար Ալիևն ասել է, որ մեծ կարևորություն է տալիս երկու երկրների համագործակցությանը, գոհ է Ադրբեջանում գերմանական ընկերությունների հաջող գործունեությունից և ցանկանում է, որ այդպես շարունակվի հետագայում ևս: Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ ԳԴՀ-ն համապատասխան գործունեություն կիրականացնի հայ-ադրբեջանական՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ:

«Համոզված ենք, որ որպես Մինսկի խմբի անդամ՝ Գերմանիան էլ ավելի կամրապնդի իր գործունեությունը մեզ համար գլխավոր խնդրի լուծման ոլորտում, որը հայ-ադրբեջանական հակամարտությունն է՝ Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի հողերի 20 տոկոսի ազատագրումը և այնտեղից վտարված ադրբեջանցիներին իրենց հողեր վերադարձնելը»,- ասել է Ալիևը:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերը խոստացել է, որ իր ներկայացրած երկիրը հնարավորության սահմաններում աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը:

2004 թ. օգոստոսի 24-26-ը Գերմանիայի նախագահի հրավերով Գերմանիայում է գտնվել Իլհամ Ալիևը: Գերմանիայի նախագահ Հորսթ Քյոլերի և դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերի հետ հանդիպումների ընթացքում մտքեր են փոխանակվել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման, քաղաքական փոխհարաբերությունների վիճակի, տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

2007 թ. փետրվարի 14-16-ը Գերմանիա Ալիևի կատարած այցի ընթացքում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Գերմանիայի, ինչպես նաև Ադրբեջանի և Եվրոպական միության միջև կապերի զարգացման հեռանկարներին, Ադրբեջանում տնտեսական բարեփոխումների հաջող իրականացմանը վերաբերող հարցեր: Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

2010 թ. փետրվարի 4-6-ը տեղի է ունեցել Ալիևի հերթական այցը Գերմանիա: Այցի շրջանակներում կայացել է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հայտնելով տարբեր ոլորտներում Ադրբեջանին աջակցություն ցուցաբերելու Գերմանիայի պատրաստակամությունը, Մերկելն ասել է, որ նավթագազային երկիր հանդիսացող Ադրբեջանը Գերմանիայի համար կարևոր գործընկեր է: Ալիևն, իր հերթին, ասել է, որ արդիականացման շրջան ապրող Ադրբեջանում գերմանական տեխնոլոգիաների պահանջմունքներ կան, ինչպես նաև հայտնել Եվրոպայի էներգետիկ անվտանգության խնդիրների լուծման գործում ներդրում ունենալու, այլ կերպ ասած, Գերմանիային և Եվրոպային ձեռնտու պայմաններով նրանց նավթ ու գազ վաճառելու (նրանց յուրօրինակ կերպով կաշառելու) Ադրբեջանի պատրաստակամությունը:

Վերոնշյալին հավելենք, որ ներկայումս Ադրբեջանում գործում է մոտ 100 գերմանական ձեռնարկություն, որոնց թվում հաջող բիզնես գործունեություն են ծավալում այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են «Սիմենսը», «Ֆերոսստալը», «Ինտերսելեկտը», «Մերսեդես Բենցը»: Գերմանիայի և Ադրբեջանի միջև տարեկան առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 400 մլն եվրո: Եվ սա դեռ ամենը չէ…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ