Հայաստանի Հանրապետությունում բնակվող հայությունն անհապաղ պետք է թև ու թիկունք կանգնի արցախցիներին:
Բոլոր հասանելի ու անհասանելի միջոցներով:
Այդ պարտականությունը Հայաստանի Հանրապետությանն է, բայց նա, ինչպես երևում է, անկարող ու անպիտան է ձևանում և չի պատրաստվում նպատակային քայլեր ձեռնարկել ավելի ու ավելի սանձարձակ դարձող թշնամու դեմ միայնակ մնացած արցախահայությանը սատարելու համար:
ՈՒրեմն՝ Հայաստանի հայերը կամ պետք է իրենց պետությանը ստիպեն գործել ամբողջ հզորությամբ, կամ պետք է իրենք գործեն նրա փոխարեն:
Արցախի ու Հայաստանի մեր հայրենակիցները միասնաբար կարող են թշնամուն հասցնել անհրաժեշտ հուժկու հարվածը:
Եվ դա լինելու է հանուն Արցախի ու Հայաստանի Հանրապետության:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ