ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արմեն Գևորգյանը զգուշացրեց՝ էլ չի լռելու

Արմեն Գևորգյանը զգուշացրեց՝ էլ չի լռելու
02.02.2021 | 20:36

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը հայտարարությամբ հանդես եկավ։ Նրա խոսքով՝ այս ողջ ընթացքում լռել է, սակայն այսօր կխոսի։

«Այս ողջ դատավարությունը եղել է մի հրեշավոր ծրագրի կարևոր օղակներից մեկը, հրեշավոր մի ծրագիր, որը ենթադրում էր բաժանել մեր հասարակությունը սևի ու սպիտակի...», - ասաց Գևորգյանը, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց խոսքը շարունակել։ Աննա Դանիբեկյանը զգուշացրեց՝ եթե շարունակի Գևորգյանը խոսել, կզրկի ձայնի իրավունքից։ Գևորգյանը շարունակեց. «Այդ ծրագրի հիմնական մասն էր բանակին նշանակել որպես 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների նոր ու գլխավոր մեղավոր. դրանով Նիկոլ Փաշինյանը փորձել է իր վրայից հանել 10 զոհերի...», - շարունակում էր Գևորգյանը, սակայն դատարանը արգելեց շարունակել խոսքը։ «Դատարանը քաղաքական հարցերի քննարկման համար պատշաճ վայր չէ», - ասաց դատավոր Աննա Դանիբեկյանը։

«Ես ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ այդ դատարանն ինձ համար համարվում է ապօրինի, անօրինական, ես հրաժարվում եմ ձեզ հետ որևէ ձևով առնչվել», - ի պատասխան դատավորի՝ հայտարարեց Արմեն Գևորգյանը։

Ավելի ուշ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Facebook-ի իր էջում տարածել է հայտարարությունը, որն Աննա Դանիբեկյանը թույլ չտվեց հնչեցնել։

Դիտվել է՝ 12294

Մեկնաբանություններ