ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Անահիտ Ավանեսյան. Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց միշտ աշխատել եմ առողջապահության ոլորտում

Անահիտ Ավանեսյան. Մասնագիտությամբ իրավաբան եմ, բայց միշտ աշխատել եմ առողջապահության ոլորտում
21.01.2021 | 17:03

Կարծում եմ, որ իրավաբանական կրթությունը, ոլորտի փորձառությունը կստեղծեն այն բավարար հանգամանքները, որ լավագույնս փորձեմ ճիշտ քաղաքականություն մշակել՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով դիտարկումներին, որ առողջապահության ոլորտի հետ առնչություն չունենալով՝ նշանակվել է նախարար:


Նա նշեց, որ թեև մասնագիտությամբ իրավաբան է, բայց միշտ աշխատել է առողջապահության ոլորտում։ Հիշեցմանը, թե իր նշանակումից հետո գնահատականներ հնչեցին, որ առողջապահության նախարարի պաշտոնը շարունակելու է Արսեն Թորոսյանը՝ պարզապես Ավանեսյանի անունից, նա արձագանքեց․ «Ես ստանձնել եմ այս պաշտոնը և պատրաստվում եմ լիովին իմ պարտականություններն ու գործառույթներն իրականացնել»,-ասաց նա։
Անդրադառնալով Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուշիում 90 տոկոս և ավելի ադրբեջանցիներ են ապրել, հայկակա՞ն է այդ կարգավիճակով, ու հարցին՝ այդպիսով Փաշինյանն ի՞նչ շահեր է առաջ տանում, Ավանեսյանն արձագանքեց․ «Իմ կարծիքով՝ վարչապետը ներկայացնում է Հայաստանի պետական շահը»։ Նա նշեց՝ եղել է հայկական Շուշիում ու ջերմ հիշողություններ ունի այդ քաղաքի հետ կապված։
Անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակին՝ նախարարը նշեց, որ ներկայումս երկրում համաճարակային վիճակը բավական կառավարելի շրջանակում է։ «Մենք փորձում ենք հնարավորինս մեղմ ձևով շարունակել հակահամաճարակային միջոցառումներ իրականացնել»,-ասաց Ավանեսյանը՝ հավելելով, թե անկախ նրանից, որ ոստիկանությունը մեղմ է, բայց կառավարելի վիճակը պահպանելու համար պետք է շարունակել պահպանել հակահամաճարակային կանոնները։


Դիտարկմանն էլ, թե պնդումներ կան, որ Արսեն Թորոսյանը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, նախարարն արձագանքեց․ «Կորոնավիրուսի դեմ պայքարի տապալման մասին խոսելն ընդունելի չէ»։
Հարցին՝ վերջին շրջանում համակարգից դուրս գալու ցանկություն ունեցե՞լ է՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ կառավարությանը տրվող գնահատականները, նա արձագանքեց․ «Դուրս գալու որևէ ցանկություն չեմ ունեցել, որովհետև պատասխանատվության մեծ գիտակցությամբ կարծում եմ, որ այս պահին առողջապահության համակարգը պետք է լավագույնս կազմակերպի կորոնավիրուսի դեմ պայքարը, զինվորների բուժման գործընթացը։ Արսեն Թորոսյանի հետ որևէ հակասություն չի եղել»,-ասաց նա։

Դիտվել է՝ 4749

Մեկնաբանություններ