ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Դավիթ Հարությունյանը մեկնաբանում է՝ ինչու տարիներ ի վեր Արցախի անկախությունը չի ճանաչվել

Դավիթ Հարությունյանը մեկնաբանում է՝ ինչու տարիներ ի վեր Արցախի անկախությունը չի ճանաչվել
22.12.2020 | 23:12

Դեկտեմբերի 22-ին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցի ժամանակ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սյունիքի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանները հիմա ճշգրտվում են նախկինների օրոք՝ 2010-ին ընդունված օրենքով, նշեց, որ իրավական խորը տհասության լուրջ մակարդակ պետք է ունենալ նման բան ենթադրելու համար:

«Շեշտեմ՝ վարչատարածքային բաժանման օրենքով սահմանվում են երկրի պետական սահմանները: Եթե այդպես լիներ, կարող էին գրել՝ «ՀՀ-ի և Բաքվի միջև սահման»: Ծաղրական օրինակ եմ բերում, որպեսզի ցույց տամ, թե իշխանությունն իրավական ինչպիսի մակարդակում է»,- բացատրում է նա:


Ըստ նախկին նախարարի՝ վարչապետի և նրա թիմի իրավական գիտելիքներն այնքան ցածր մակարդակում են գտնվում, որ անգամ անհարմար է գտնում մեկնաբանել դրանք:
Պատասխանելով հարցին, թե պատերազմի ժամանակ ինչո՞ւ Հայաստանը չէր ճանաչում Արցախի անկախությունը, Դավիթ Հարությունյանը հարցով է պատասխանում. «Ինչո՞ւ տարիներ շարունակ ՀՀ-ն Արցախի անկախությունը չէր ճանաչում: Պատասխանեմ, որովհետև ճանաչելը կնշանակեր լուրջ քայլ անել դեպի պատերազմ, դա պետք է լուծվեր դիվանագիտական ճանապարհով: Դա է պատճառը, որ դժվար, բայց տարիներով բանակցություններ էին ընթանում»:

Դիտվել է՝ 6150

Մեկնաբանություններ