Հանրահավաքի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը հայտնեց, որ ծանուցագիր է ստացել ՀՔԾ-ից՝ հարցաքննության ներկայանալու մասին: Նա տեղեկացրեց, որ ծանուցագրեր են ուղարկվել նաև պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին, Շաքե Իսայանին, Իվետա Տոնոյանին, Վահե Էնֆիաջյանին, Գևորգ Պետրոսյանին, Միքայել Մելքումյանին: