ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Նրանք բոլորը զոհվել են հանուն Հայրենիքի, հանուն մեր բոլորի ազատության, անկախության և արժանապատվության

Նրանք բոլորը զոհվել են հանուն Հայրենիքի, հանուն մեր բոլորի ազատության, անկախության և արժանապատվության
06.02.2024 | 10:42

Սիրելի աշակերտներ, դիմում եմ Ձեզ, սիրելիներս:

Քյարամը, Ռոբերտը, Աբգարը, Թաթուլը, Տիգրանը, Դավիթը, տիկին Սուսաննան և մեր մյուս քույրերն ու եղբայրներն ընկան, որ մենք ապրենք, ընկան որ դուք Ձեր քույրիկների, ընկեր-ընկերուհիների ձեռքը բռնած հպարտ ու խաղաղ գնաք դպրոց, որ սովորեք, սիրեք և սիրվեք, որ վերջապես չկորցնենք այս մի բուռ հայրենիքը։

Սիրելիներս, նրանցից շատերն ապրեցին ընդամենը 18 գարուն, նրանցից շատերը նստել են այն նստարաններին, որտեղ այսօր դուք եք նստած, նրանք բոլորն ուզում էին ձեզ պես ապրել, ձեզ պես երազում էին դառնալ բժիշկ, մանկավարժ, իրավաբան և այլն։

Բայց դավադիր պատերազմը կիսատ թողեց նրանց բոլորի երազանքները:

Նրանք բոլորը զոհվել են հանուն Հայրենիքի, հանուն մեր բոլորի ազատության, անկախության և արժանապատվության:

Այսօր Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած, դավաճան, վախկոտ, թրքահպատակ կրթության և գիտության նախարարի աթոռը բռնագրավածը ծածուկ հանձնարարություն է ուղարկել ձեր դպրոցների տնօրեններին` հնարավորինս անաղմուկ դպրոցներից հեռացնել արցախյան պատերազմում զոհված մեր հերոս եղբայրների և քույրերի փառքի հուշատախտախտակները, հեռացնել նրանց լուսանկարները։

Չե՛մ դիմում ձեր մանկավարժներին, որովհետև նրանցից շատերը դեռևս չգիտակցելով այս զազրելի արարքի լրջությունը, փողը վեր են դասում Հայիենիքից։

Դիմում ձեզ:

Ո՛չ մի դեպքում թույլ չտաք հեռացնելու մեր հերոսների մասունքի վերածված նկարները, նույնիսկ պայքարելու ցանկացած հնարավոր և անհնարին թվացող տարբերակներով։ Դրանք մեր պատմությունն են, դրանք ձեր և մեր բոլորի հպարտությունն ու արժանապատվությունն են:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1698

Մեկնաբանություններ