Հույսս
18.10.2023 | 08:10
Հույսս մի օր
Ինձնից թաքուն,
Տխուր մոլոր
Լաց էր լինում,
Համբերության
Լի բաժակով,
Բայց աչքերով
Թաց էր լինում,
ՈՒ հավատ էր
Ցավով լցված,
Խոր վերքի պես
Բաց էր լինում,
Սոված պահիս
Հույսը կտրած,
Բայց ինձ համար
Հաց էր լինում....
Հովի ԵԳՈՅԱՆ
Մեկնաբանություններ