Երբ լույսը կարծես աղոտ է դառնում,
Երբ հույսը այնքան անհույս է թվում,
Երբ օրորվում են հիմքերը բոլոր հենարանների,
Երբ երերում է,
Առկայծում, մարում ջահը հավատի..
Երբ հույզերդ քեզ
Խաբկանք են թվում,
Երբ թացն ու չորը իրար են խառնվում,
Անմեղին`իբրև մեղավոր դատում,
Իսկ մեղավորի մեղքը` չքմեղում
ՈՒ արդարության ձայնն են լռեցնում.
Երբ լղոզվում է ճշմարտությունը,
Կես-սուտ, կես-ճիշտը իրար են խառնվում`
ՈՒ կես ճիշտն իբրև ճիշտ է մատուցվում...
Իմաստը կյանքի
Դառնում է օդում կախված գոլորշի.
Որ խտանում է ամեն կեղծիքից,
Գերհագենում է,
Կաթիլ է դառնում
Կաթիլ` մեր հոգու ամպոտ երկնքից...
Արցունք է դառնում
ՈՒ գլորվում է
Դեպի դառնության ծովը մեր սրտի...
Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ