-
11.11.2012|
21:07
Հունաստանի խորհրդարանն այսօր պատրաստվում է 2013թ. բյուջեի նախագծի քվեարկությանը, որը ընդունելու դեպքում Հունաստանին կհատկացվի ֆինանսական օգնության հերթական մասնաբաժինը։ Բյուջեի նախագիծը նախատեսում է պետական ծախսերի հսկայական կրճատումներ, ինչը խստորեն քննադատում է երկրի ընդդիմությունը։
-
10.11.2012|
21:21
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի պաշտոնական կայքը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր աջակցությունն է հայտնում Տիմոշենկոյին։
-
10.11.2012|
13:12
Սիրիական ընդդիմադիր ազգային խորհրդի քարտուղարությունը կազմակերպության նախագահ է ընտրել նախկին ուսուցիչ և հայտնի այլախոհ Ջորջ Սաբրային։
-
10.11.2012|
13:10
Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում բանտային ընդվզումների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի։ Ոստիկանության ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ բանտարկյալները կրակ են բացել իրավապահների ուղղությամբ, երբ վերջիններս բանտում իրականացնում էին խուզարկություններ։
-
09.11.2012|
14:17
Ռուսաստան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով գեներալ-գնդապետ Վալերի Գերասիմովը նշանակվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:
-
09.11.2012|
14:13
Հինգշաբթի ականապատ մեքենա է պայթեցվել Դամասկոսի Սիթ Զեյնաբ թաղամասի շիաների մզկիթի մոտ։ Ահաբեկչության հետևանքով զոհվել է երեք մարդ, կան տասնյակ վիրավորներ։
-
09.11.2012|
14:09
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարել է, որ այլևս չի կարողանում հաղթահարել Սիրիայում օրեցօր վատթարացող իրավիճակը։
-
09.11.2012|
14:08
ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրված Բարաք Օբաման իր առաջին այցելությունը կկատարի Բիրմա։ Նա կդառնա ամերիկացի առաջին նախագահը, որ այցելել է այս երկիր։
-
09.11.2012|
14:02
Հազարավոր մարդիկ են դուրս եկել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի փողոցներ։ Նրանք բողոքում են երկրի կառավարության և նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների դեմ։
-
08.11.2012|
15:32
Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ Սիրիայի կողմից Գոլանյան բարձունքների ուղղությամբ արձակվել է երեք արկ։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։