Կառավարության նիստում ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց՝ քանի դեռ Հայաստանն ունի պետական բյուջեի դեֆիցիտ, անխուսափելի է պետական պարտքի բացարձակ մեծության աճը։
«Բայց սա մի մասն է պատմության, բացարձակ մեծությունից բացի, հաշվի է առնվում նաև հարաբերական ցուցանիշները. համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, դա պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն է, այս դեպքում, բացահայտվում է, թե որ չափի բեռ է պետական պարտքը հանդիսանում տնտեսության համար», - ասաց նախարարը։
Ջանջուղազյանի խոսքով՝ առայժմ Հայաստանը, առնվազն մինչև 2019-ը, հիմնականում գնահատվել է նվազ պարտքի բեռ ունեցող երկիր: