Եվրոպական «եռյակը» կոչ է անում Իրանին հրաժարվել միջուկային ծրագրի ընդլայնման պլաններից և միջուկային օբյեկտներ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մուտքի սահմանափակումներից՝ ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։
«Իրանի հայտարարությունները ուրանի հարստացման գործարաններում երեք նոր ցենտրիֆուգների կասկադ տեղադրելու մասին հակասում են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին և խոր մտահոգություն առաջացնում», - հայտարարել են Իրանի հետ միջուկային ծրագրի սահմանափակման հարցով համաձայնագրի կողմ հանդիսացող եվրոպական 3 երկրների ԱԳ նախարարները։