ԵԱՏՄ կազմում գազի միասնական շուկայի պայմանագրի նախագիծը Ռուսաստանը կարող է ներկայացնել դեկտեմբերին կամ հունվարին՝ լրագրողներին հայտնել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ավարտին:
«Կա առաջարկ բելառուսական կողմից, նրանք հստակեցրել են, թե ինչ կարելի է ընդգրկել գազի միասնական շուկայի ձևավորման մասին պայմանագրի նախագծում, որը, կարծում եմ, նախագծողից, որը Ռուսաստանի Դաշնությունն է, կստանանք դեկտեմբերին կամ հաջորդ տարվա հունվարին»,- ընդգծել է վերջինս: Մյասնիկովիչը պարզաբանել է, որ բելառուսական կողմն առաջարկում է գազի միասնական շուկայի հարցը ներառել մինչև 2025-ը ԵԱՏՄ ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախագծում: