Qualcomm ընկերությունը ներկայացրել է սմարթֆոններն արագորեն լիցքավորող նոր սարք: Այս մասին տեղեկացնում է korrespondet.net կայքը՝ հղում անելով ընկերության տարածած հաղորդագրությանը:
4500 ամպեր հզորությամբ լիցքավորիչը 50 տոկոս լիցքավորում կարող է 5 րոպեում ապահովել:
Լիցքավորիչը նախատեսված է միայն Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Այն վաճառքի կհանվի մինչև 2020-ի տարեվերջ: