Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

«Ե­թե ըն­կե­րու­թ­յու­նը շա­հույթ չու­նի, ինչ­պե՞ս է մա­րե­լու վար­կը»

«Ե­թե ըն­կե­րու­թ­յու­նը շա­հույթ չու­նի, ինչ­պե՞ս է մա­րե­լու վար­կը»
26.05.2020 | 00:28

Covid-19-ից բա­ցի, այ­սօր մեր ժո­ղովր­դին մտա­հո­գող խն­դի­րը քա­ղա­քա­կան է։ Մոտ մեկ ա­միս է, ինչ մեր քա­ղա­քա­ցի­նե­րի շուր­թե­րին է ՌԴ ԱԳ նա­խա­րար Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը, ըստ ո­րի բա­նակ­ցա­յին սե­ղա­նին դր­ված է Ար­ցա­խի հար­ցի փու­լա­յին լուծ­ման տար­բե­րա­կը։ Սրա կող­քին ՀՀ վար­չա­պե­տը օ­րենս­դիր մարմ­նի ամ­բիո­նից հայ­տա­րա­րեց, որ ին­քը միայն ժո­ղովր­դի առջև է հաշ­վե­տու այս հար­ցում։ Ար­դյուն­քում այդ­պես էլ պարզ չդար­ձավ, թե ինչ փաս­տա­թուղթ է դր­ված բա­նակ­ցա­յին սե­ղա­նին։ Այս հար­ցի քն­նար­կու­մից սկ­սե­ցինք մեր զրույ­ցը Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի մար­տիկ, ֆի­դա­յա­կան կա­մա­վո­րա­կան ջո­կատ­նե­րից մե­կի հրա­մա­նա­տար, «Վե­դի Վայն» ըն­կե­րու­թյան նա­խա­գահ ՄԱՆ­ՎԵԼ ՂԱ­ԶԱ­ՐՅԱ­ՆԻ հետ։

-Ե­թե մենք բո­լորս միաս­նա­կան լի­նենք այն­պես, ինչ­պես ե­ղել ենք Սար­դա­րա­պա­տի, Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մում, ինչ­պես 2016-ի քա­ռօ­րյա­յում, երբ ամ­բողջ ազ­գը միաս­նա­բար ոտ­քի էր ե­լել, և ար­տերկ­րի մեր հայ­րե­նա­կից­նե­րը պատ­րաստ­վում էին գալ ու կռ­վել Ար­ցա­խի հա­մար` մենք հաղ­թա­նակ կու­նե­նանք,- ա­սում է պա­րոն Ղա­զա­րյա­նը։- Մենք չենք կա­րող կորց­նել Ար­ցա­խը։ Հա­կա­ռա­կը, ես ա­մեն օր պա­հան­ջա­տեր եմ, մենք պետք է մտա­ծենք ոչ միայն Ար­ցա­խի, այլև Արևմտյան Հա­յաս­տա­նի՝ մեր կո­րու­սյալ հայ­րե­նի­քի մա­սին։ Ճիշտ է աս­ված` մինչև ե­րե­խան լաց չլի­նի, մայ­րը կաթ չի տա։ Մենք ա­մեն օր աշ­խար­հից պա­հան­ջե­լիք ու­նենք։
-Այդ դեպ­քում ին­չու՞ պաշ­տո­նա­պես չի հերք­վում Լավ­րո­վի հայ­տա­րա­րու­թյու­նը։
-Գի­տեք` քա­ղա­քա­կան դաշ­տում այդ կար­գի տե­ղե­կու­թյուն­ներ այն­քա՜ն են ե­ղել տա­րի­նե­րի ըն­թաց­քում։ Աս­վում է մի բան, ար­վում է մեկ այլ բան։ Եվ հե­տո, ին­չու՞ ենք ու­զում, որ յու­րա­քան­չյուր հայ­տա­րա­րու­թյան հետևից ազ­գո­վին ընկ­նենք, որ հաս­կա­նանք։ Վար­չա­պե­տը հս­տակ հաս­կաց­րեց, որ ա­ռանց ժո­ղովր­դի կամ­քի այդ հար­ցը չի կա­րող լուծ­վել։ Հի­շե­ցի Ար­թուր Ա­ղա­բե­կյա­նի հար­ցազ­րույց­նե­րից մե­կը, որ­տեղ նա պատ­մում է, թե 1996-ին Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նը ինչ­պես է գա­լիս Ար­ցախ, հան­դի­պում բո­լոր հրա­մա­նա­տար­նե­րի հետ և ա­սում. «Տղերք, Ար­ցա­խը տվողն էլ եք դուք, չտ­վողն էլ»։ Այժմ մո­տա­վո­րա­պես նույն բանն ա­սում է Նի­կոլ Փա­շի­նյա­նը. «Ժո­ղո­վուր­դը պետք է ո­րո­շի»։
-Ես Ձեզ ճի՞շտ հաս­կա­ցա, ու­զում եք ա­սել, որ ոչ ոք Ար­ցա­խը զի­ջել չի՞ կա­րող։
-Ա­յո, ա­վե­լին, սրա­նից հե­տո էլ ով լի­նի ՀՀ վար­չա­պետ, ա­ռանց ժո­ղովր­դի կամ­քի չի կա­րող այդ հար­ցը լու­ծել։
-Իսկ ե­թե ար­տա­քին ճն­շում­ներ լի­նեն իշ­խա­նու­թյան վրա, և Հա­յաս­տա­նին խոս­տա­նան տն­տե­սա­կան շա­հե­կան պայ­ման­ներ զիջ­ման դի­մա՞ց։
-Այդ ճն­շում­նե­րը ե­ղել են և՛ 91-ին, և՛ 96-ին, և՛ հե­տո, սա­կայն մենք ի­րա­վունք չու­նենք ըն­կր­կե­լու։ 1994-ին ա­զե­րի­նե­րի խնդ­րան­քով զի­նա­դա­դար կնք­վեց, և այն ժա­մա­նակ­վա­նից մինչ օրս մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րը այս հար­ցում եր­կա­կի ստան­դարտ­ներ են կի­րա­ռում։ Նույն այդ ե­ռա­նա­խա­գա­հու­թյու­նը, երբ պետք է աչք է փա­կում ադր­բե­ջան­ցի­նե­րի սադ­րանք­նե­րի վրա, ոչ ոք շա­հագր­գռ­ված չէ խնդ­րի կար­գա­վոր­մամբ, քա­նի որ չլուծ­ված հա­կա­մար­տու­թյունն ի­րենց ձեռք է տա­լիս։ Ա­նի­մաստ է հույս դնել օ­տար­նե­րի օգ­նու­թյան վրա, հույս­ներս մեզ վրա պի­տի դնենք, քա­նի որ աշ­խար­հում ա­մեն ինչ հա­րա­բե­րա­կան է։
-Ի՞նչ եք կար­ծում, ե­թե սո­ցիալ-տն­տե­սա­կան լար­վա­ծու­թյու­նը մե­ծա­նա, հնա­րա­վո՞ր է, որ Ար­ցա­խի հար­ցը դառ­նա երկ­րոր­դա­յին։
-Չի կա­րող նման բան լի­նել, բա­ցա­ռում եմ։ Մենք սո­ցիա­լա­պես ա­վե­լի ծանր ժա­մա­նակ­ներ ենք ու­նե­ցել` 1991-1992-ին, և հա­կա­ռա­կը, ազ­գո­վին կանգ­նած էինք Ար­ցա­խի կող­քին։ Ճիշտ է ցուրտ ու մութ տա­րի­ներ էին, բայց բո­լո­րիս հո­գի­նե­րը լու­սա­վոր էին՝ վառ­վում էին հայ­րե­նի­քի հա­մար կռ­վե­լու և այն ա­զա­տագ­րե­լու կրա­կով։ Գա­ղա­փա­րը մեկն էր, թե­կուզ և մեռ­նեինք, բայց մեր սե­րունդ­նե­րը ա­զա­տագր­ված հայ­րե­նիք պետք է ու­նե­նան։ Այն­պես որ, սո­ցիա­լա­կան վի­ճա­կը եր­բեք չի կա­րող ազ­դել մեր ազ­գա­յին գե­րա­կա­յու­թյուն­նե­րի վրա։
-ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը մա­յի­սի 9-ի ԱԺ-ի նիս­տին Շու­շիի ա­զա­տագր­ման օ­րը մո­ռա­ցավ նա իր գոր­ծըն­կե­րոջ ծնուն­դը շնոր­հա­վո­րեց ժո­ղովր­դի ընտ­րյալ­նե­րի ծա­փե­րի ներ­քո, իսկ Շու­շիի ա­զա­տագր­ման օ­րը շնոր­հա­վո­րեց հու­շու­մից հե­տո։ Ըստ Ձեզ սա ինչ­պե՞ս է տե­ղա­վոր­վում ազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի, ար­ժեք­նե­րի հա­մա­տեքս­տում։
-Ա­մա­չում եմ։ Գու­ցե պա­հի տակ շատ բան կա­րե­լի է մո­ռա­նալ, բայց Շու­շիի ա­զա­տագր­ման օ­րը` եր­բեք. խոսքս շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի մա­սին չէ, այլ պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի։ Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում նրանք պար­տա­վոր են հի­շել և մեծ շու­քով նշել այդ օ­րը։ Ե­թե չա­զա­տագր­վեր Շու­շին, մենք այ­սօր չէինք ու­նե­նա Ար­ցա­խը, չէինք ու­նե­նա այդ նույն հպարտ քա­ղա­քա­ցուն։ Մեր պատ­մու­թյան այդ է­ջով ես շատ հպարտ եմ։ Պատ­կե­րաց­րեք մեր վի­ճա­կը, ե­թե հան­կարծ պարտ­ված լի­նեինք։ Հա­յաս­տա­նի կա­նո­նա­վոր բա­նա­կը և կա­մա­վոր­նե­րը ի­րենց ա­րիու­թյամբ զար­մաց­րել էին ադր­բե­ջան­ցի զին­վոր­նե­րին, ին­չի մա­սին վկա­յում են նաև դո­կու­մեն­տալ ֆիլ­մե­րը։ Ընդ­հան­րա­պես չի կա­րե­լի մո­ռա­նալ մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րը։ Ի­հար­կե ֆե­տի­շաց­նե­լուն ևս դեմ եմ և չեմ կի­սում այն պն­դում­նե­րը, որ դա­րեր շա­րու­նակ նման հաղ­թա­նակ չենք ու­նե­ցել։ Շատ հաղ­թա­նակ­ներ ենք ու­նե­ցել, ուղ­ղա­կի չենք կա­րո­ղա­ցել պահ­պա­նել այդ ար­ժեք­նե­րը։ Աստ­ված տա, որ հի­մա կա­րո­ղա­նանք պահ­պա­նել՝ վերջ­նա­կա­նա­պես հաս­նենք մեր նպա­տա­կին, Ար­ցա­խը տես­նենք ա­զա­տագր­ված և մի­ջազ­գայ­նո­րեն ճա­նաչ­ված։
-Երբ Դուք ա­սում եք «հպարտ քա­ղա­քա­ցի», ին­չո՞վ է այ­սօր այն ար­տա­հայտ­վում։ Օ­րի­նակ, 2018-ի մա­յի­սին մարդ­կանց մեջ հույ­սը մեծ էր, այ­սօր հու­սա­հա­տու­թյու­նը շատ է, սպա­սում­նե­րը չի­րա­կա­նա­ցած։
-«Հպարտ քա­ղա­քա­ցի» դի­մե­լաձևը ա­ռա­ջի­նը օգ­տա­գոր­ծել է Գա­րե­գին Նժ­դե­հը իր նա­մակ­նե­րում` ուղղ­ված ղա­փան­ցի­նե­րին։ Իմ խոր հա­մոզ­մամբ` մարդն ընդ­հան­րա­պես պետք է հպարտ լի­նի որ­պես ՀՀ քա­ղա­քա­ցի, և դա պետք է լի­նի բնա­կան, ոչ թե ար­հես­տա­կան։ Մենք լավ ժո­ղո­վուրդ ենք, բա­րի, ստեղ­ծա­րար, ա­զա­տա­տենչ, մեր ա­զա­տու­թյան հա­մար պայ­քա­րող։ Մենք չու­նենք թուր­քե­րի բար­բա­րո­սու­թյու­նը, բայց ա­րի ու տես, որ թուր­քերն ի­րենց լավ պրո­պա­գան­դում են, ստեղ­ծել են լա­վա­գույն կար­գա­խոս` «Հպարտ եմ, որ թուրք եմ», չնա­յած այն բա­նին, որ շատ ազ­գե­րի հա­մար «թուր­քը» բա­ցա­սա­կա­նի հո­մա­նիշն է։ Մի խոս­քով, մենք մշ­տա­պես պետք է մեզ հպարտ զգանք։ Ինչ վե­րա­բե­րում է 2018-ին, ի­րոք մեր ժո­ղո­վուր­դը հպարտ էր. ա­ռանց ծեծ ու ջար­դի իշ­խա­նու­թյու­նը հան­ձն­վեց ժո­ղովր­դին, և նա Նի­կոլ Փա­շի­նյա­նին տվեց իր վս­տա­հու­թյու­նը։ Այլ հարց է, թե մարդ­կանց քա­նի տո­կոսն է այ­սօր գոհ, քա­նի տո­կոսն է դժ­գոհ։ Դա էլ է բնա­կան, հիաս­թա­փու­թյան հա­մար կա­րող են լի­նել և՛ օ­բյեկ­տիվ և՛ սու­բյեկ­տիվ պատ­ճառ­ներ. մի դեպ­քում հնա­րա­վոր է երկ­րի ղե­կա­վա­րը սխալ լի­նի, մյուս դեպ­քում` ժո­ղովր­դի մի հատ­վա­ծը։ Այն­պես որ, այս հար­ցում գոր­ծոն­նե­րը բազ­մա­թիվ են։ Բո­լոր դեպ­քե­րում օ­րախն­դիր պա­հե­րին, երբ վար­չա­պե­տը կո­չով դի­մի ժո­ղովր­դին, կար­ծում եմ բո­լո­րը կմիախ­մբ­վեն։
-Ըստ Ձեզ` օր­հա­սա­կան պա­հին ժո­ղովր­դի հա­մախմ­բու­մը վար­չա­պե­տի ան­ձո՞վ է պայ­մա­նա­վոր­ված։ Օ­րի­նակ, նույն 2016-ի ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ժա­մա­նակ բո­լո­րը մի բռունցք դար­ձան։
-Դա սերն է դե­պի հայ­րե­նի­քը և ոչ թե սե­րը դե­պի երկ­րի ա­ռա­ջին դեմ­քե­րը։
-Պա­րոն Ղա­զա­րյան, քա­ղա­քա­կան դաշ­տից ան­ցում ա­նենք տն­տե­սա­կա­նին։ Վեր­ջին եր­կու տա­րում Հա­յաս­տա­նի տե­ղե­կատ­վա­կան դաշ­տը լի է կա­լանք­նե­րի վե­րա­բե­րյալ տե­ղե­կատ­վու­թյամբ։ Շատ մեկ­նա­բան­նե­րի կար­ծի­քով էլ հա­սա­րա­կու­թյա­նը սև ու սպի­տա­կի են բա­ժա­նել։ Ի՞նչ եք կար­ծում, այս ա­մե­նը զգու­շա­վո­րու­թյուն չի՞ ա­ռա­ջաց­նում օ­տա­րերկ­րյա ներդ­րող­նե­րի շր­ջա­նում, ին­չը պա­սի­վաց­նում է ներդ­րում­նե­րի ըն­թաց­քը։ Կի­սու՞մ եք այս կար­ծի­քը, և ընդ­հան­րա­պես, տն­տե­սա­կան հատ­վա­ծում կոնկ­րետ ի՞նչ է փոխ­վել։
-Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում դր­սի մեր հայ­րե­նա­կից­նե­րից լսել եմ. «Վա­խե­նում ենք գալ Հա­յաս­տան, բիզ­նե­սը ձեռք­նե­րիցս կխ­լեն»։ Ան­կեղծ ա­սեմ` վեր­ջին եր­կու տա­րում դր­սի մեր գոր­ծա­րար հայ­րե­նա­կից­նե­րի մոտ նման մտա­վա­խու­թյուն չեմ նկա­տել։ Հա­կա­ռա­կը, նրանց մեջ ցան­կու­թյուն կա Հա­յաս­տա­նում ներդ­րում­ներ ա­նե­լու։ Այս եր­կու տա­րում իշ­խա­նու­թյուն­նե­րը որևէ գոր­ծա­րա­րի վնաս չեն տվել, չեն խան­գա­րել։ Մար­դիկ հան­գիստ ի­րենց հա­մար աշ­խա­տում են` ան­կախ այն բա­նից, նի­կո­լա­կա՞ն են, թե՞ ոչ։ Գո­նե ես տես­նում եմ, որ կան գոր­ծա­րար­ներ, ով­քեր ջերմ հա­րա­բե­րու­թյուն­ներ են ու­նե­ցել նախ­կին ռե­ժի­մի հետ, այ­սօր էլ հան­գիստ աշ­խա­տում են, և ոչ ոք նրանց չի խան­գա­րում։
-Հա­մոզ­ված եմ, որ Ձեր այս խոս­քից հե­տո ըն­թեր­ցող­նե­րի զգա­լի հատ­ված են­թադ­րե­լու է, որ Դուք «ճամ­բար» եք փո­խել, քա­նի որ բո­լորս էլ լավ գի­տենք և հի­շում ենք, որ 1998-ից սկ­սած Դուք բարձր դիրք եք զբա­ղեց­րել, պատ­գա­մա­վոր եք ե­ղել։
-Ինձ ճա­նա­չող­նե­րը գի­տեն իմ սկ­բուն­քայ­նու­թյու­նը և եր­բեք չեն կա­րող մե­ղադ­րել «ճամ­բար» փո­խե­լու մեջ։ Ես հա­մա­կար­գի հիմ­նա­դիր եմ ե­ղել և հե­տո դար­ձել եմ այդ հա­մա­կար­գի ա­մե­նա­փոքր հիմ­նար­կը։ Այս­քա­նով ա­վար­տենք այս թե­ման, քա­նի որ սո­վո­րու­թյուն չու­նեմ նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի հետևից քն­նա­դա­տե­լու։ Դուք որ­պես լրագ­րող ևս կհի­շեք՝ ես բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րին ժա­մա­նակ բարձ­րաց­րել եմ ա­մե­նա­սուր խն­դիր­նե­րը, խո­սել եմ ու­ղիղ մարդ­կանց ե­րե­սին։ Հի­շեց­նեմ նաև, որ խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րից սկ­սած պաշ­տոն եմ զբա­ղեց­րել։ Այն­պես որ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կամ Սերժ Սարգ­սյա­նի ժա­մա­նակ չէ, որ ես որևէ դիր­քի եմ հա­սել։ 1991-1994 -ին ժա­մա­նակ առ ժա­մա­նակ պաշ­տոնս թո­ղել զենք եմ վերց­րել և կռ­վել եմ հայ­րե­նի­քիս հա­մար, որ­պես ֆի­դա­յի։ Կա­նո­նա­վոր բա­նակ չտա­րան, քա­նի որ Սպա­րա­պետն ա­սաց. «Ման­վել, քեզ նման մաս­նա­գետ­նե­րը մեզ տն­տե­սու­թյու­նում են պետք»։
-Ա­մեն դեպ­քում, որ­պես ար­հես­տա­վարժ մաս­նա­գետ, ի՞նչ խն­դիր եք տես­նում այ­սօր տն­տե­սու­թյու­նում և լուծ­ման ի՞նչ ա­ռա­ջարկ ու­նեք։
- Խն­դիր­նե­րը շատ-շատ են տն­տե­սու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րում, այս­տեղ իշ­խա­նու­թյու­նը մշ­տա­պես ա­նե­լիք ու­նի։ Մենք պետք է կողք կող­քի մտա­ծենք խն­դիր­նե­րի լուծ­ման ուղ­ղու­թյամբ, չմո­ռա­նա­լով հայ­կա­կան ա­սաց­ված­քը. «Ե­ղունգ ու­նես` գլուխդ քո­րի»։ Ես մեր ըն­կե­րու­թյան ծրագ­րերն ու զար­գա­ցու­մը որևէ իշ­խա­նու­թյան հետ չեմ կա­պում, իմ ու իմ թի­մի, նրանց տա­ղան­դի և աշ­խա­տա­սի­րու­թյան վրա եմ հեն­վում։ Կարևո­րը` կող­քից մեզ չխան­գա­րեն։
-Այդ դեպ­քում վե­րաձևա­կեր­պեմ հարցս. Դուք ի՞նչ հարց ու­նեք, որ կբարձ­րաց­նեիք այ­սօր։
-Ձեր հար­ցը ինձ մի պատ­մու­թյուն հի­շեց­րեց։ Տա­րի­ներ ա­ռաջ ՀՀ-ում գյու­ղատն­տե­սա­կան տա­րի էր հայ­տա­րար­ված։ Այդ հար­ցով քն­նար­կում էր, վեր­ջում ինձ հարց­րին, թե ա­սե­լիք չու­նե՞մ։ Բո­լո­րի ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րե­ցի մի կարևոր խնդ­րի վրա, ա­սա­ցի, որ Ա­րա­րա­տյան դաշ­տում ո­ռոգ­ման պի­կին ջու­րը «կոր­չում» է 10 օ­րով, 20 օ­րով, ուր է կոր­չում` չգի­տեմ։ Միևնույն ժա­մա­նակ նշե­ցի, որ ջրի կո­րուս­տը մեր երկ­րի վրա շատ թանկ է նս­տում՝ բեր­քը փչա­նում է, ին­չի մա­սին լավ տե­ղյակ է գյուղ­նա­խա­րա­րը։ Հարցս մնաց ան­պա­տաս­խան։ Հի­մա գոր­ծըն­կեր­ներս ա­սում են. «Ման­վել, բայց քեզ պե՞տք էր, որ խո­սե­ցիր»։ Այդ նույն խն­դի­րը մնում է չլուծ­ված մինչ օրս։ Ե­թե մենք այդ ջու­րը չենք օգ­տա­գոր­ծում, հինգ րո­պե հե­տո այն հաս­նում է Ադր­բե­ջա­նի սահ­ման, և նրանց եր­կի­րը շե­նա­նում է մեր ջրով։ Այս հար­ցը պետք է լուծ­վի, և մեր բնակ­չու­թյա­նը անվ­ճար ո­ռոգ­ման ջուր տր­վի։ Խո­շոր տն­տե­սա­վա­րող­նե­րը ջրի դի­մաց պետք է վճա­րեն, բայց ժո­ղովր­դին, ո­րը մշա­կում է իր 500, 1000 քմ հո­ղա­մա­սը, ջու­րը պետք է տր­վի անվ­ճար: Պետք է մշակ­վի հս­տակ քա­ղա­քա­կա­նու­թյուն, հա­մա­ձայն ո­րի անվ­ճար ո­ռոգ­ման ջուր կտ­րա­մադր­վի մինչև ո­րո­շա­կի մա­կե­րե­սով հո­ղակ­տոր մշա­կող գյու­ղա­ցուն: Ներ­կա­յումս ձևա­վոր­ված տն­տե­սա­կան և սո­ցիա­լա­կան պայ­ման­նե­րի հա­մակ­ցու­թյան պայ­ման­նե­րում ոչ ան­մի­ջա­կան կապ ու­նե­ցող մեկ գոր­ծոն վերջ­նա­կան ար­դյուն­քում հան­գեց­նում է տն­տե­սա­կան, ժո­ղովր­դագ­րա­կան, սո­ցիա­լա­կան մեկ այլ խնդ­րի կամ ար­դյուն­քի: Անվ­ճար ո­ռոգ­ման ջրի տրա­մադ­րու­մը կա­վե­լաց­նի հա­սա­րակ գյու­ղա­ցու մաս­նակ­ցու­թյան բա­ժի­նը գյուղմ­թեր­քի ար­տադ­րու­թյու­նում, ար­դյուն­քում բա­րե­լա­վե­լով գյու­ղա­ցու սո­ցիա­լա­կան վի­ճա­կը, որն էլ իր հեր­թին ոչ միայն ո­րոշ չա­փով կկա­սեց­նի սե­զո­նա­յին ար­տագ­նա աշ­խա­տան­քի մեկ­նու­մը, այլև կա­վե­լաց­նի մշա­կո­վի հո­ղե­րի ծա­վա­լը, գյու­ղա­ցին կդառ­նա իր երկ­րի ար­տադ­րողն ու սպա­ռո­ղը: Սա շատ կարևոր խն­դիր է, և բո­լո­րո­վին էլ ուշ չէ գտ­նել լու­ծու­մը։
-Կա­րան­տի­նով պայ­մա­նա­վոր­ված` մոտ 40 %-ով նվա­զել է շու­կա­յում ալ­կո­հո­լի սպա­ռու­մը։ Ի՞նչ կան­խա­տե­սում ու­նեք, և որ­քա­նո՞վ է տրա­մա­բա­նա­կան գոր­ծա­րար­նե­րին ան­տո­կոս վարկ տրա­մադ­րե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։
-Իս­կա­պես սպառ­ման հար­ցում լուրջ խն­դիր կա, և դա միայն Հա­յաս­տա­նում չէ։ Ի­րա­կա­նում ալ­կո­հո­լի սպա­ռու­մը նվա­զել է մոտ 60%-ով: Բնա­կա­նա­բար, սպառ­ման նվա­զու­մը բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն ու­նի մեր շա­հույթ­նե­րի վրա, զգա­լիո­րեն նվա­զել են ար­տա­հան­ման ծա­վալ­նե­րը։ Հա­մաշ­խար­հա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ըն­թացքն ու կան­խա­տես­վող տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը հա­սա­րա­կու­թյան հա­մար ձևա­վո­րել են այն­պի­սի պայ­ման­ներ, երբ հա­ցի խն­դիրն է դար­ձել ա­ռաջ­նա­յի­նը: Այս պայ­ման­նե­րում ալ­կո­հո­լի շու­կան մեծ վնաս­ներ է կրում։ Փոր­ձում ենք լու­ծում­ներ գտ­նել։ Ինչ վե­րա­բե­րում է ան­տո­կոս վար­կե­րին, ա­պա դրանք տրա­մադր­վում են գոր­ծա­րար­նե­րին աշ­խա­տա­վարձ հատ­կաց­նե­լու նպա­տա­կով և ոչ ար­տադ­րու­թյան զար­գաց­ման հա­մար։ Կար­ծում եմ` պե­տու­թյու­նը պետք է հո­գա քա­ղա­քա­ցի­նե­րի սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը և ոչ գոր­ծա­րար­նե­րը։ Աշ­խա­տա­վար­ձե­րի հա­մար հատ­կաց­վող վար­կե­րը ար­դա­րաց­ված չեմ հա­մա­րում, քա­նի որ վար­կը, միևնույն է, պետք է վե­րա­դարձ­վի, և այդ գու­մա­րը մնում է տն­տեսա­վա­րո­ղի ու­սե­րին։ Ե­թե ըն­կե­րու­թյու­նը շա­հույթ չու­նի, ե­կա­մուտ չու­նի, ինչ­պե՞ս է մա­րե­լու վար­կը, թե­կուզ և` ան­տո­կոս։
Զրու­ցեց
Ժաս­մեն ՎԻ­ԼՅԱ­ՆԸ
Դիտվել է՝ 24732

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

Ծաղրանկարչի կսմիթ

«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող  իշ­խա­նա­վորն ու ծա­րավ  հայը
«Ծո­վից ծով» Հա­յաս­տան խոս­տա­ցող իշ­խա­նա­վորն ու ծա­րավ հայը