Չինացի գիտնականներին այժմ էլ հաջողվել է խոզի ու կապիկի հիբրիդ ստանալ: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները:
«Նման հիբրիդ ունենալու համար գիտնականները բեղմնավորման 4-րդ օրը խոզերի սաղմի մեջ կապիկի արհեստականորեն աճեցված բջիջներ են ներարկել: Բեղմնավորումը, փաստորեն, բարեհաջող է անցել, ու օրեր առաջ լաբորատորիայում ծնվել են կապիկանման խոզերը»,- գրում է աղբյուրը:
Նշենք, որ խոզը 10 հիբրիդ է ծնել, սակայն նրանցից 2-ն են համապատասխանում սպասված արդյունքին: