4К կետայնությամբ և Android համակարգով․այսպիսին կլինի ֆիննական Nokia ընկերության առաջին հեռուստացույցը, որն առաջին անգամ ներկայացվել է հնդկական շուկայում։
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հեռուստացույցի անկյունագիծը 55 դյույմ է, հագեցած է Dolby Vision տեխնոլոգիայով, 2 USB միակցիչով, համացանցին միանում է Wi-Fi կապի և Ethernet ինտերֆեյսի օգնությամբ:
Աղբյուրը նշում է նաև, որ հեռուստացույցը համալրված է 2 գիգաբայթ օպերատիվ և 16 գիգաբայթ ներկառուցվող հիշողությամբ: Այն կարժենա մոտ 580 դոլար: