Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Մինչև ո՞ւր

Մինչև ո՞ւր
22.02.2013 | 00:45

Նախընտրական այսբերգը դանդաղորեն վեր է հառնում: Այնուհանդերձ, խաղը դեռ անհայտ է: Կողմերն ահավոր շատ են, Ազատության հրապարակում հասկանալին և չխաղացողը միայն ժողովուրդն է, որն էլ, ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքում ու արտաբերած մտքերում Տեր-Պետրոսյանի «մագիան» չի տեսնում, բայց «հավատում» է, որ ինքը Րաֆֆիին է ընտրել, Րաֆֆին էլ «հավատում» է, որ իրեն են ընտրել, ինքն էլ արդեն նախագահ է:

«Այնքան» նախագահ, որ ուղղակի, ընդդիմադիր-հարթակային պատմության մեջ չլսված-չտեսնված` հենց առաջին օրը «ջեբից» պաշտոններ է հանում ու բաժանում: Պաշտոն է հասնում նույնիսկ Նիկոլին, ու երկար տարիներ հարթակին կանգնած Նիկոլը շուռ չի գալու Րաֆֆուն ասի` սիրելի Րաֆֆի, ես այստեղ չեմ եկել պաշտոնի համար, մենք այստեղից այսքան տարի դրա համար չենք պայքարում, պայքարում ենք ժողովրդի իրավունքի ու այդ իրավունքի իրացման համար. մի էժանացրու իմ պայքարը:
Ո՞Ւր կտանի այս ամենը: Որքա՞ն երկար կտևի Րաֆֆու, ինչպես միշտ անհասկանալի, անըմբռնելի խաղը` հիմա էլ ժողովրդի «քվեի» վրա, մանավանդ որ սա հենց այն դեպքն է, որի մասին ասում են` «շատ խառն են, շատ»:
Այնքան խառը, որ բավական ժամանակ միմյանց հետ չհանդիպող, իրար այլևս չընդունող մարդիկ ակամա, «իրերի բերմամբ» կրկին նույն մասսայի մեջ են հայտնվել. ասենք` արևմտամետ Արամ Սարգսյանն ու ռուսամետ Սմբատ Այվազյանը: Այնքան խառը, որ նույն այդ քաղաքական գործիչները նեղ շրջանակում անկեղծանալով` ասում են. «Հլը չենք ջոկում` ինչը ինչոց է»:
Անհանգստացնողն այլ բան է. կկրկնվի՞ մարտի մեկի` թե իշխանությունների, թե ընդդիմության լավ չսերտած դասը: Ներքաղաքական կոնտուրում: Թե՞ կկրկնվի դարասկիզբը, երբ ներքին երկպառակությունները երկիր արժեցան, հայրենիք ու ժողովրդի կյանք: Դրսի ուժերի կողմից:
Որքան էլ պարադոքսալ է, կախված չէ «քվեի» վրա կանգնած Րաֆֆուց, որի անցյալին նայելիս «մարդու զարզանդ է գալիս», որովհետև, սկսած իննսունականներից, այդ կենսագրությունը լի է նույնական անհասկանալիությամբ. նա սիրում էր «զապիսկաներով» հաղորդակցվել, ՀԱԿ-ականներն էլ թանձր իրոնիայով ասում են. տուր Րաֆֆուն ամենածաղկուն ոլորտը, և նա փառահեղորեն այն կտապալի:
Անցնենք առաջ, հասկանալու` ում է ձեռնտու: Եթե խաղի սկզբում թվում էր, թե հայաստանյան քրեաօլիգարխիկ բաղկացուցիչը ինքնապաշտպանական բնազդով փորձել էր ընտրության վերջին օրերին ուղղորդել իրեն «պատկանող» մասսային, որպեսզի Սերժ Սարգսյանը հասկանա, որ առանց իրենց էս երկրում «բան չի կարա անի, որ մտքով չանցկացնի, թե «մաքուրով» ընտրություններից հետո իրենց պաշտոններ չի տալու, չի մտցնելու կոալիցիա», ավելին` փորձելու է ազատվել իրենցից, «չի կարալու»: Ընդ որում, «քրեաօլիգարխիկն» իր գործը բավականին նրբորեն էր արել. ոչ թե խախտումներ, ոչ թե երևացող սաբոտաժ, այլ ներքին ուղղորդում. քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին:
Քրեաօլիգարխիկները, որոնց մեջ պաշտոնն ու դիրքը կորցնելու բնազդն այս օրերին իր «ապոգեյին» է հասել, որ պղտորում են իրենց կողքին եղող բոլոր կարգի «ջրերը»` դունչը փորձելով հասցնել ամենուր, չեն գիտակցել, որ իրենք նույնպես գործիք ու շատ մեծ խաղի բաղկացուցիչ են: Եվ այդ խաղը կոչվում է մեծ քաղաքականություն: Շա՜տ մեծ քաղաքականություն: Ակամա սպասարկելով վերջինիս շահերը: ՈՒ հիմա նահանջի ոչ մի տեղ չունեն, որովհետև խաղն իրենցը չէ, իսկ խաղի ռեժիսորներն այս խաղից իրենց որևէ բաժին չեն տալու, եթե չասենք ավելին:
Խաղը հակահայաստանյան մեկ դեմքի ու գլոբալ աշխարհի միջև է. Րաֆֆու «արդարացի» պայքարի երրորդ օրն է այդ ապացուցում: Ինչ կապացուցեն չորրորդ ու հինգերորդ օրերը, պետք է սպասել:
Պարտիան բաց է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3146

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ