ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՄԻԱԿ ՃԻՇՏ ՔԱՅԼԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

ՄԻԱԿ ՃԻՇՏ ՔԱՅԼԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
28.05.2010 | 00:00

Ռուսական կայքերում շրջում է մի տեսանյութ` ընձառյուծի և Պուտինի մասին: Ո՛չ, չենք շփոթում. ոչ թե Քոչարյանի, այլ Պուտինի մասին: Պուտինը գնացել է Սոչի, այնտեղ հանդիպել ընձառյուծի հետ` վանդակում գտնվող: Հետաքրքիր էր, որ ընձառյուծը կովկասյան էր, ու հենց Պուտինը մոտեցավ, ընձառյուծը թռավ Պուտինի վրա, վանդակը պաշտպանեց:
Սա Սոչիի հետ կապված միակ միջազգային հետաքրքիր լուրը չէ: Սոչիի օլիմպիադան հայտնվել է ՆԱՏՕ-ի «պրիցելի տակ». տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները` առաջարկելով. պետք է ԱՄՆ-ն ու ԵՄ-ն բոյկոտեն 2014-ի օլիմպիադան, ինչպես բոյկոտեցին 1980 թվականի մոսկովյանը, և կամ պետք է պարտադրեն Ռուսաստանին` սառեցված հակամարտություններում հանդես գալ նույն տիպի մոտեցմամբ, որովհետև Աբխազիան և Օսիան Սոչիից շատ հեռու չեն:
Իսկ մեզ համար Սոչին օրերս նոր «բովանդակություն» ստացավ` այնտեղ «սպասված» հանդիպումը` Մեդվեդև-Էրդողան-Սարգսյան, «փոխեց» ֆորմատը, և, ըստ թուրքական լրատվամիջոցների, դարձավ Պուտին-Էրդողան-Սարգսյան: Հիմա ամեն բան հերթով:
«ОПЯТЬ СОЧИ - НА ТРИ НОЧИ»: НЕТ!
Ասենք միանգամից` Սերժ Սարգսյանի բրյուսելյան այցը լի էր պատասխաններով: ԵՄ և հայկական կողմերից հնչած: Ասենք նաև` հայկական կողմն այս այցի ընթացքում աչքի ընկավ բավականին կոշտ հայտարարություններով, ինչը մինչ այս չէր դրսևորվել և այն էլ` Արևմուտքում, և այն էլ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի «կենտրոնակայաններում»:
Ընդհանուր առմամբ, բրյուսելյան այդ այցը խիստ ծրագրային էր, և Հայաստանի համար բոլոր կարևոր ու կենսական խնդիրներով «առլեցուն»: Ճիշտ է, մի քիչ (կամ` շատ) «աբիդնի» է, որ մեզ համար անչափ էական այդ հարցերի պատասխանները մենք ստանում ենք այլ երկրների ամբիոններից, բայց, դե...
Մեկ շատ կարևոր հանգամանք ևս ու անցնենք առաջ: Բրյուսելում հնչած հայկական կողմի բոլոր հայտարարությունները պետք է ինչ-որ առումով համարել առայժմ դիվանագիտություն-զգուշացում` ուղղված մեզ հետ խաղացող «պորտնյորներին», այդ թվում և` մայր-Ռուսաստանին, որն ամբողջ սրտով, ամբողջ հոգով տրվել է Ադրբեջանի և Թուրքիայի հետ սիրախաղին` մտածելով, որ Հայաստանը ոչ մի բանի ընդունակ չէ, և պետք է լոկ «կոնստատացիայի» ենթարկի իր մեծ մեղրամիսներն ու սիրո ակցիաները այլոց հետ:
Այո, հայկական կողմն առայժմ դիվանագիտության համար է ուղի հարթում, «ճանապարհային քարտեզ» խոշոր հաշվով դեռ չկա, սակայն չի բացառվում, որ ինչ-ինչ զարգացումների դեպքում բանը նաև դրան հասնի: «Բանն» այն է, որ մեր «մերձ» աղբյուրները տեղեկացնում են, թե Արևմուտքը, իսկապես, «քյալլա» է տալու Հայաստանի համար: Չնայած ակնառու է նաև, որ Հայաստանի վրա ընդհանուր միջազգային ճնշումն այս պահին նույնպես ուժգնացել է: «Բանն» այն է, որ ղարաբաղյան խնդրի հսկիչ փաթեթը Ռուսաստանի ձեռքում է. ԱՄՆ-ը վերջինիս ասել է` կարո՞ղ ես, արա՛, ես չեմ խանգարի, այլապես աշնանը հիմնախնդրի կարգավորումը վերցնելու եմ իմ իրավասության տակ` գնալով ոչ թե լոկալ (երկու շրջանի վերադարձի), այլ տոտալ կարգավորման: ՈՒստի Ռուսաստանն այս պահին, իր խասիաթի համաձայն, ոտքը դրել գազին` սեղմում է` ուժը հերիքածի չափ, արդյունքի հասնելու համար:
Մի խոսքով, շատ չերկարացնենք ու կարճ կապենք. չի գնա Սերժ Սարգսյանը Սոչի: Եթե նման առաջարկ լինի: Համենայն դեպս չի գնա Ղարաբաղի խնդիրն Էրդողանի հետ քննարկելու: Այլ հարցերով ու «визит вежливости»` խնդրեմ, նույնիսկ Էրդողանի մասնակցությամբ:
Այո, արդեն հասել ենք ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Այնտեղ պատասխանվեց ամենակարևոր հարցին. այդ պատասխանը հնչեց հետագա բոլոր հանդիպումներում. այն է` ԼՂ խնդիրը բացառապես ԵԱՀԿ ՄԽ իրավասության ներքո է, և համանախագահներ ԵՄ-ն, ԱՄՆ-ն աջակցում են խնդրի լուծմանը: Խաղաղ լուծմանը: Ռասմուսսենը հո չէ՞ր ասելու` իսկ որ անխաղաղ եղավ, գիտեք, հրես մեր զորքերը մտցնելու ենք տարածաշրջան, եթե այնտեղ Ռուսաստանն ու իր «նապարնիկ» Թուրքիան փորձեն լոկալ պատերազմ սկսել: «Խաղաղապահական» այդ առաքելությունը դրված էր Սերժ Սարգսյանի ուսերին: Իսկ որ պատերազմի ուրվականը կարող է անչափ ռեալ լինել, պետք է ելնել ոչ թե Ադրբեջանի ամենժամյա ռազմական հայտարարություններից, այլ Ադրբեջան-Ռուսաստան վերջին ռազմական մեղրամսից, որը նույնիսկ պարոն Սեչինին «հնարավորություն տվեց» նախորդ օրը յուր «Ռեգնումում» համեմատել անհամեմատելին ու ասել, բա չեք ասի` էն Սեյրան Օհանյանը գնացել է Բրյուսել, իսկ Աբիևը հարկ չհամարեց գնալ ՊՆ նախարարների այդ հավաքին, ու տանը նստած` սպասեց յուր Սերդյուկովին. երկաթյա տրամաբանություն և զուտ ռուսական պատկերացում բարեկամության և համագործակցության մասին:
Մի խոսքով, Սերժ Սարգսյանը շատ հստակ հասկացրեց բոլորիս, որ չի գնալու հանդիպման Էրդողանի հետ, որովհետև վերջինս հայկական «պաշար չունի», որովհետև հայ-թուրքականը սառեցված է, և այլ բան խոսել, թույլ տալ, որ Թուրքիան մտնի ղարաբաղյան կոնֆլիկտի մեջ, Հայաստանը թույլ չի տալու... ՈՒ շա՜տ էլ լա՛վ է անելու:
Բայց դա կարող է և իսկապես «պատերազմական» զայրույթի տանել «պապա» Ռուսաստանին և «բալա» Ալիևին: Հաջորդ կարևոր շեշտադրումը նույն համատեքստում էր. Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի անչափ բարձր ամբիոնից պատասխանեց ադրբեջանական բոլոր կարգի ռազմատենչ ոգորումներին. հայկական բանակն ուժեղ է. ուժեղ, ինչպիսին մեր երկրից 20-30 անգամ մեծ տարածքներ ունեցողներինը, իր մկրտությունը ձեռք է բերել դառը փորձով, և կարիք չկա այդ «գետնին» վրա Հայաստանին հաթաթա տալու:
Եվ հետո... Ահա այստեղ է, որ Ռուսաստանի քունը գիշերը չտարավ ու անմիջապես գրեց նույնը, որ գրում է ամեն անգամ, երբ Հայաստանը «գնում» է ՆԱՏՕ` «յոթմղոնանոց» քայլերով: «Էլի՜ է գնացել», ողբերգակի ձայնով բացականչեց Ռուսը. էն ժամանակ էլ, երբ Սերժն առաջին անգամ հանդիպեց Սխեֆերին (ՆԱՏՕ-ի նախկին քարտուղարին), նրան հանձնեց Հայաստանի հետ «Անհատական համագործակցության ծրագիրը», նույն Ռուսաստանը էլի ու էլի ողբերգականացավ. ասում են` տերությունները նման խասիաթ ունեն:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը շատ հետաքրքիր դիվանագիտական մեսիջ ուղարկեց բոլորին, այդ թվում և` Արևմուտքին: Այո, նկատի ունենք Սերժ Սարգսյանի հետևյալ մտքերը. «Բայց ես չեմ լսել ո՛չ այժմ, ո՛չ նախկինում, որ ՆԱՏՕ-ն ընդհանրապես դեր չունի ԼՂ հակամարտության կարգավորման գործում, հատկապես եթե իրավիճակը վերածվի պատերազմականի...», ամբողջը մեջ չբերենք, գիտեք:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը նշում է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, որ ԵԱՀԿ ՄԽ-ի, ՆԱՏՕ-ի անդամ են, ուզեն-չուզեն պատասխանատու են լինելու այդ իրավիճակի համար, և «լոկալ» պատերազմը, այն էլ այնպիսի պայթյունավտանգ ռեգիոնում, ուր կա Իրան, Բաքու-Ջեյհան (հուսանք` դաշնակցականները չեն մոռացել խոստումը, որ «պատերազմի ժամանակ» պետք է պայթեցնեն այն), էն կողմում էլ Աֆղանստանն ու Իրաքն են, հասկանալի է, չէ՞, որ շատ բան չի կարող խոստանալ համաշխարհային հանրությանը. «Կարծում եմ` իմ ասածը լիովին հասկանալի» ավարտում է ՆԱՏՕ-ի հետ իր «անհատական համագործակցությունը» Սերժ Սարգսյանը` անցնելով ոչ պակաս կարևոր մեկ այլ հանդիպման։
ՏՈ՛ՒՐ ՄԻԼԻԱՐԴԸ, ՏՈ՛ՒՐ
Մինչ «մնացածի» և հատկապես եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզուի հետ հանդիպելը, մի քիչ էլ մնանք ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում (այնտեղ մեզ դո՜ւր է գալիս):
Սերժ Սարգսյանի` պատերազմի դեպքում ՆԱՏՕ-ի «տարածաշրջան մուտք գործելու-չգործելու» մեսիջ-դիտարկումն ուներ ևս մեկ նրբություն: Այո, Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է (իսկ Ռուսաստանի ու Սերդյուկովի հետ սիլի-բիլի անող Ադրբեջանը` ոչ), այո, Հայաստանը ԵվրԱզԷՍ-ում դիտորդ է (իսկ Ադրբեջանը ՎՈՒԱՄ-ում է, և ոչ մի կապ չունի ԵվրԱզԷՍ-ի հետ), այսպիսով, եթե Հայաստանը դառնում է ԵՄ ասոցացված անդամ... էստեղ պետք է պաուզան ձգենք ու ասենք, եթե թափ տանք Սերժ Սարգսյանի Բրյուսել այցի ողջ դիվանագիտական-մեսիջային անհրաժեշտ շերտը, ապա կոնկրետ-կոնստրուկտիվ, շոշափելին այդ ամենում հենց ասոցացված անդամի ապագա կարգավիճակն է` մայիսի 10-ից մեկնարկած իր գործընթացով, որին, ըստ նույն Սերժ Սարգսյանի, Հայաստանն անչափ լուրջ է մոտենում... և լա՛վ է անում:
Փաստորեն, արևելյան հարևան (թեկուզ ասոցացված) անդամ Հայաստանն այս դեպքում նույնպես «պահանջատեր» է, եթե Ադրբեջանի թեթև ձեռամբ պատերազմ է սկսվում: Իսկ Հայաստանը «պահանջատեր» է, որովհետև, ասացինք, ԵՄ ընտանիքի անդամ է, իսկ «ՆԱՏՕ-ն, ինչքան ես եմ պատկերացնում, պատասխանատու է նաև Եվրոպայի անվտանգության համար»,- ասում է Սերժ Սարգսյանը:
ԲԱ՜, «ДЯДЯ ՋԱՆ»
Հիմա սկսենք հեռվից. Մեդվեդևի տրանսֆորմացիան Պուտինով` Սոչիում Էրդողան-Սարգսյան հանդիպմանը ռուսական կողմի մոտ առաջացավ, ըստ ամենայնի, Տիգրան Սարգսյանի` ԵվրԱզԷՍ-ից մեկ միլիարդ ուզելուց հետո: Հասկանալի է` «այդով» Ռուսաստանն ու ԵվրԱզԷՍ-ը դրվել էին «անհարմար» վիճակի մեջ, որովհետև այդ մենք պետք է տանք միլիարդ էլ, տրիլիարդ էլ Ռուսաստանին. «պատմականորեն» է այդպես ստացվել. Ռուսաստանը Հայաստանում ունի ամեն ինչ` ԲԷՑ-եր, ՏէՑ-եր, ատոմակայան... և նման «միլիարդանոց» համարձակությունը և այն էլ Տիգրան Սարգսյանի կողմից (ինչը հաստատպես հայկական կողմի հաշվարկն էր` առ այն, որ անպայմանորեն մերժվելու ենք), ուղղակի նշանակում էր, որ Հայաստանն առաջվա «պոսլուշնիկը» չէ և ճանաչում է իր շահը: Զի մերժվելու դեպքում, տնտեսական ճգնաժամի էս օրերին, արդեն հեշտ կլինի հայազգի պարոն Լավրովին, որին Նեստերենկոն Աբիևի Մոսկվա մուտքից առաջ հատկապես հարկ համարեց ասել, որ ճանաչելով Ադրբեջանի ամբողջականությունը, հատկապես չեն ճանաչում ոչինչ ու ոչ մեկին` մանավանդ Ղարաբաղում, հա, որպեսզի գոսպոդին Լավրովը, որը մեր Վարդան Խաչատրյանի նման սկսել է «փիս» նեղանալ միջազգային կառույցներից (երեկ` Լեհաստանից. այնտեղ տեղակայվող ամերիկյան հրթիռներից, նախորդ օրը` ԵՄ-ից, ասոցացված անդամների հաշվով), մի խոսքով, պարոն Լավրովը հասկանա, որ «Վօ ՑՏՋպ ս՚ՊՌ», և մեզ ապրել է պետք այս արևի տակ:
Դարձյալ չերկարացնելու համար շատ արագ ասենք. կարևոր հայտարարություններ հնչեցին նաև Բարոզուի հետ համատեղ ասուլիսում:
Մինչ «կգնանք» ասուլիս, մեզ թույլ տանք կարծել. չնայած այն հանգամանքին, որ ծերուկ Եվրոպայում մոլեգնում է «դաշնակցական տերտերը», իմա` տնտեսական ճգնաժամը, այնուհանդերձ, չի բացառվում, որ հին աշխարհը տնտեսական «դիվիդիներ» խոստացած լինի նույնքան հին աշխարհ-Հայաստանին:
Այսպիսով, ԵՄ բարձր ամբիոնից վերահաստատվեցին Աթենքում ԵԱՀԿ ՄԽ ԱԳ նախարարների առաջ քաշած երեք սկզբունքները. Բարոզուն առաջինն արտասանեց «ինքնորոշում» եզրույթը: Նշանակում է` չկան նորացված սկզբունքներ: Եվ վերջ: Զուր է Ադրբեջանը յուր Ռուսաստանի հետ, սպասում «նոր» պատասխանի:
Մի բան էլ. դիվանագիտական տեսանկյունից Սերժ Սարգսյանի ելույթները կառուցված էին կոշտ, բայց գրագետ. նույնքան գրագետ էր նաև հայկական կողմի` առ Բարոզու հնչած հարցը` Եվրոպայի կենտրոնում: Եվ այնուհանդերձ, «տղա բերելու» եզրույթը, որքան էլ փաստը համընկնում է իրականությանը` եվրոպական մենթալ պլանի չէ. և հետո` մեր քաղաքակրթությունն ավելի հին է, քան եվրոպականն է, այնպես որ...
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Այսպիսով, բրյուսելյան այցը բավականին առանցքային ստացվեց: Մի քիչ էլ ռիսկային: Ճանաչել սեփական շահը, այն առաջանցիկ դարձնել: Եվ ապա` կանխել Ռուսաստանին` օգտագործելով մեր բոլոր ռեսուրսները, և դրանք հակադրել ռուսական մեծ` նյութա-գազա-նավթային հետաքրքրություններին` առ Ադրբեջան ու Թուրքիա:
Կարո՞ղ է թանկ նստել այս ռիսկայնությունը Սերժ Սարգսյանի վրա: Կարող է: Բայց նա, կարծես թե, գնում է դրան: Ինչը միակ ճիշտ քայլն է ստեղծված իրավիճակում (չքննարկենք` ում մեղքով ստեղծված, ինչու):
Բայց դե, մյուս կողմից էլ, մինչև հիմա նա ճիշտ է հաշվել:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1300

Մեկնաբանություններ