ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ԲԱՐԳԱՎԱՃԸ»` ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՄԵՋ

«ԲԱՐԳԱՎԱՃԸ»` ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԳԵՐԻ ՄԵՋ
25.01.2011 | 00:00

Ինչպես տեսանք, ԲՀԿ առաջնորդը հայաստանյան էլիտայից միակն էր, որ գնաց (դե, սիրում է, էլի, մարդը գնալ մեն-մենակ) Բելառուս` Բատկային ինաուգուրացնելու:
Մինչ Բատկային «գուրացնելը», այն մասին, որ ԲՀԿ-ն միշտ, առավել ևս նախընտրական այս փուլում, կանգնած է որակի ու քանակի ընտրության առջև: ՈՒ ոնց երևում է` հարցը հերթական անգամ լուծում է հօգուտ երկրորդի: Արդեն:
Որբերի ապաստարանի է սկսում վերածվել ԲՀԿ-ն: Ինչն էլ արտաքուստ մոնոլիտ, ներքուստ միմյանց ահավոր կրծող, թերթերում միմյանց դեմ հոդվածներ «դնող» կուսակցության համար ծանր բալաստ է դառնալու, որովհետև մուտքգործածներն ու դեռ «սպասվելիքները» նույնքան ամբիցիոզ են, որքան ներսի «պատվիրատուները»: Էլ չենք խոսում մշտապես կենդանի քաղկատեգորիայի` ականներ դնելու ու հարկավոր պահին հետ քաշելու մասին:
Մի խոսքով` քանակական դեմարշն ՈՒրիխանյանով ԲՀԿ-ում հայտարարվում է սկսված: Սամվել Բաբայանին (Կոմանդույուշչին տվե՞լ է իր պարտքերը, էլ չի՞ գործում «քաղաքական լռություն` պարտքի դիմաց» պայմանավորվածությունը) ու յուր «Դաշինքին» էլ մասամբ` «տակից» գումարենք: Եթե լավ աշխատեն` փոքրիկ մասնաբաժին էլ կարող են ունենալ Կարապետիչի փաթեթից: Իսկ «բիրիքով» մտավորականները, դասախոսները, ուսանողները, արվեստագետները հաշվի մեջ չեն: «Տուկի թելի» բաշխման ժամանակ էլ ահագին գյուղացիներ կներգրավվեն, ու էլի, ինչպես 2007-ին, ԲՀԿ-ն կունենա 400 հազար կուսանդամ (իսկ ինչքա՞ն ձայն ստացավ ԲՀԿ-ն նույն այդ ընտրություններում, ո՞ւր «կորան» նրա կուսանդամները... «աշխատանքային ուղղիչ գաղութո՞ւմ». հը՛ը. պարզապես քանակը որակ չդարձավ): Եվ դա դեռ այն ժամանակ, երբ հանրապետության ղեկին կանգնած էր ԲՀԿ «կնքահայր» Ռոբերտ Քոչարյանը:
Այժմ նամակի բուն բովանդակության մասին։ «Ինչ անում ենք, ստացվում է կամ Կալաշնիկովի ավտոմատ, կամ ԽՍՀՄ»
Այսպիսով, մինչ Քոչարյանի գրասենյակը և նրա թոթովախոսը «նոն-ստոպ» տարբերակով ժխտում էին իրենց «բոսի» Բելառուս գնալու հանգամանքը (հանկարծ Պուտինը չթարսվի՞, հազիվ են հանդիպել հետը), Կոլյայիչը մասնակցեց յուր ընկեր Բատկայի «թագավորախպերացմանը»` Բելառուսում ԵՄ դեսպանների դեմարշի ֆոնին:
Այս ամենը կարելի էր և «նկատելու» չտալ, եթե չլիներ մեկ նուրբ հանգամանք փետրվարի 12-ին համագումարի գնացող ԲՀԿ-ի համար. օրեր առաջ Յանուկովիչի ու Բատկայի «լավ ընկեր» կուսակցությունն ազդարարեց իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հայտարարեց, որ «ինքն» ուղղություն է վերցնում դեպ «Յուրոփ» («թեն պոինթս գոու թու «Բարգավա՜ճ»):
Ասել է, եթե ՀՀԿ-ն ռուսական վեկտորի կուսակցություն է, ապա իրենք բացառապես ԵՄ ուղղվածություն ունեն: Ժողովրդավար: Բնականաբար: Ազատ խոսքը հարգող: Բնականաբար: Էլ առավել` քաղաքական բոլոր կարգի ազատությունները հանդուրժող (բա չէ` էն Բատկայի պես, որ «բիրիքով» նստեցրել է նախագահի գրեթե բոլոր թեկնածուներին):
Բայց ոնց հաշվում ենք, «ստացվում» է ԽՍՀՄ: Ոնց նայում ենք, տեսնում ենք` արտաքին քաղաքական խաղում (բա՜րձր է հնչում) նույնպես ԲՀԿ-ն նախընտրում է «քանակական» ցուցանիշները: Եթե չասենք, որ եվրոպական վեկտորի նրա ընտրությունն էլ առավել արհեստական է, քան ներքին իմիտացիոն գործընթացների նկատմամբ դրսևորած ենթագիտակցական հզոր մղումը:
Հաշվենք:
Բացի այն, որ ԲՀԿ-ն մտածում է զբաղեցնել պարապ մնացած սուրբ տեղը (գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանում արևմտյան լուրջ խաղացողներ չկան, և բոլորն էլ ինչ սարքում են` «Կալաշնիկով» է ստացվում, այսօր հայաստանյան քաղաքական ուժերի միջև հզոր մրցակցություն է, թե ով ավելի արագ ու հմուտ կքծնի մայր Ռուսիային` նրա «դաբրոն» պոկելու համար), ԲՀԿ-ն փորձում է նաև ձևով արևմտանալ, իսկ առանձին լուրջ զրույցներում չի թաքցնում, որ իր բոլոր հույսերը կապված են միայն ու միայն Ռուսաստանի հետ:
«Վերջինը մեռնող» այդ հույսը պայմանավորված է այն հանգամանքով, որ ԲՀԿ առաջնորդի` «հավատարմագրված կառավարման» հանձնված (էս էլ մի ուրիշ ու մեծ դարդ է դառնալու ԲՀԿ-ի համար, եթե իսկապես Սերժ Սարգսյանի ղեկավարած իշխանությունն իր մեջ ուժ գտնի և գործարարներին պառլամենտ մուտքի արտոնություն չտա) գործարանը վերջերս կոնյակի համատեղ արտադրության պայմանագիր կնքեց Մոսկվայի առևտրի տան հետ: Ինչն ընդամենը տնտեսական հետաքրքիր «կոնֆիգուրացիա» է, և ոչ ավելին: Որովհետև նույն այդ Կրեմլում հաստատ դեռ չեն մոռացել, որ ամռանը, երբ Դմիտրի Անատոլևիչը պետական բարձրագույն այցով Հայաստանում էր և ճաշում էր նախագահականում, Գագիկ Կոլյայիչը դեմարշ արեց և չմասնակցեց այդ ճաշին: Եվ դա այն դեպքում, որ ներկայացնում էր երկրի քաղաքական-իշխանական երկրորդ ուժը ու նրա լիդերությունը: Լիդեր, որի կուսակցությունը նաև հավակնություն ունի առաջիկայում դառնալու առաջինը` 50+1 կոնֆիգուրացիայով: Ոնց ասացինք` Ռուսաստանի «օրհնված ոտքի» օժանդակությամբ:
Հա, և ուրեմն` Կոլյայիչը չէր գնացել Մեդվեդևի հետ ճաշելու, որովհետև «խիստ էր զբաղված», ու եթե գնար, վայ թե «դեպոն կանգներ»: Իսկ զբաղված էր Կոլյայիչը Բատկայով ու յուր որդով (էս Բատկան, հերիք չէ, սաղին նստեցրել է բանտերում, սեփական ինաուգուրացիային էլ մասնակցելու էր գնացել` որդուն հետևը գցած. եզրակացություն` Բատկան կնախագահի այնքան, մինչև յուր որդին դառնա չափահաս` տրոնը «թագավորախպոր» ձեռից վերցնելու):
Մի խոսքով, կրեմլյան մեր աղբյուրները դեռ ամռանն իրազեկում էին, որ Կրեմլում շատ ծանր են տարել ԲՀԿ առաջնորդի այդ քայլը:
Իսկ հիմա, երբ նույն Մեդվեդևը (ԵՄ-ի մասին էլ խոսք չկա) հարկ չէր համարել մասնակցել Լուկաշենկոյի նախագահացմանը, երբ ԲՀԿ-ի «պատրոնաժիա» Քոչարյանը հարկ էր համարել հատուկ պարոն Պուտինի և մնացածի համար մի քանի օրինակից բարձրաձայնել, որ չի՜ գնացել Բատկայի մոտ, չէ` էլի, «նետ», հետաքրքիր է` ինչպե՞ս են ԲՀԿ-ում համատեղելու հաճելին օգտակարի հետ:
Նկատի ունենք եվրոպական վեկտորը: Որը նախ և առաջ կեցություն և փիլիսոփայություն է, և հետո նոր գաղափար` ծրագրի կետի տեսքով, զետեղված կուսակցության նախընտրական «ցուցակում»:
Եվ հետո` չմոռանանք, որ, բացի Յանուկովիչի ու Լուկաշենկոյի հետ արտաքին քաղաքական հարաբերություններից, ԲՀԿ-ն կապեր ունի նաև Չինաստանի, առավել ստույգ` չինական կոմկուսի հետ (ասում ենք, չէ՞, ինչ անում ենք` ԽՍՀՄ կամ կոմկուս է ստացվում. այս իմաստուն մտքերը մենք չենք ասում. Չեռնոմիրդինն է ասել-գնացել): Հիշո՞ւմ եք` էն որ «կանաչ-կարմիր կոշիկը հագել, ակով գոտին կապել», գնացել էինք ԲՀԿ նախորդ համագումարին, էնտեղ էին նաև չինական կուսակցության շատ համակրելի «սյուզուկոկո-սյուզոզոզո» ներկայացուցիչները, որոնք այնքա՜ն ջերմ էին խոսում ԲՀԿ-ի և հատկապես նրա առաջնորդի մասին:
Իսկ, ա՛յ, ԲՀԿ եվրոպական կապերի մասին դժվար ենք հիշում: Հորվաթիան ու նրա նախկին նախագա՞հը: Իսկ մենք կարծում ենք` այդ մասին ընդհանրապես պետք չէ հիշել, որովհետև, բացի այն, որ այդ երկիրը համարվում է Եվրոպայի փողի լվացման կենտրոնակայանը, հետն էլ այնքան բան խոսվեց այդ նախկին նախագահի մասին, որ «ով անցյալը հիշի, աչքը դուրս գա»:
Բուլղարիա՞ն: Այո, այնտեղ ԲՀԿ-ցիք ջրի ու կոնյակի լիքը արտահանում և արտադրություն են դրել։ Վա՜տ չի, վա՜տ չի: Ջուրը «նինչե» նավթից ավելին է: Միայն թե չար լեզուներն ասում էին, որ դեպ Բուլղարիա գնացած մեր «հումքն» ու փողն ավելին են, քան հայտարարագրված գումարները:
Համ էլ` էդ Բուլղարիան Եվրոպայում «քաղկատեգորիա» չէ, որ հետն էլ վեկտոր ապահովի ԲՀԿ-ի համար:
Ահա՜, տեսա՞ք, որ «չջոկեցիք»:
Այո՜, «սրսուռ» ռուսամետի համարում ունեցող ԲՀԿ-ն նախորդ ամիս կատարեց իր առաջին «պոլյոտը նա լունու»:
«Նոու հաուն» իսկապես շշմեցնող էր: Ասին` «Լոնդոնի խորքից եկել է նամակ»: Հիշում եք. դեկտեմբերի երրորդ տասնօրյակում Արտաշատում տեղի էր ունեցել «խաշ», որից վայրկյաններ անց ԲՀԿ առաջնորդը թռել էր Լոնդոն, որից հետո էլ` «Լոնդոնից եկան` չերտյոժը տանեն» (հիշո՞ւմ եք Աղվան Գառնիկիչի հայրենիքի հիմնը. «Վա՜խ, իմա՞լ մոռնամ, քե Ապարան, Լոնդոնից եկան, չերտյոժը տարան»):
Մի խոսքով, այդ օրերին Հայաստան էր ժամանել Անգլիայի թագուհու պալատից ինչ-որ մեկը, որ «ուսումնասիրի հանգամանքը», և ԲՀԿ-ն սահուն կերպով հայտնվի անգլո-սաքսոնական վեկտորում (դե, էլի... այո, չափազանցում ենք): Չնայած հանաք բան չիմանաք, ողջ աշխարհը «ներքին կարգով» կառավարում է թագուհու որդին` Չարլզը. այդ նա է բոլոր բարձր կարգի օթյակների «կուրատորը» (իսկ ինչպե՞ս է մոտենում այս ամենին հարգարժան, շատ սիրելի Պուտին Վլադիմիրովիչը, որի հետ իրենց հույսերն էին կապում թե՛ ԲՀԿ-ն, թե՛ նրա մերձակայքում «թափառող» արբանյակ գործիչները):
Իսկ եթե լուրջ, ապա իրականում ԲՀԿ առաջնորդի հետ Լոնդոնից ժամանած «պերսոնը» պետք է «դիտարկեր»` արդյոք հնարավո՞ր է, որ ԲՀԿ «հավատարմագրված կառավարման» հանձնված կոնյակը, որն արդեն առաքվում է Կրեմլ, առաքվի նաև Անգլիայի թագուհու պալատ (ընկա՞ք, բա՜, բռնվեք):
Այն, որ Բրիտանիայի (էն Բերեզովսկի՞ն տեսնես ոնց է, մի ժամանակ խեղճին խիստ անիմաստ կապում էին Արթուր Բաղդասարյանի հետ` «ունկնդրումներ կազմակերպում». իսկ հիմա Բերեզովսկուն կապում են Լուկաշենկո Բատկայի հետ. սա` հենց էնպես) ներկայացուցիչը եկել է Հայաստան, ասել է` նրան օդանավակայանում դիմավորել են: ԲՀԿ մեր լավ աղբյուրների հավաստմամբ, այդ օրերին սպասվում էին ինչ-ինչ պրեզենտացիաներ, նաև ինչ-ինչ բարձրաձայնումներ, բայց կարծես թե այդպիսիք չեղան, կամ մենք ուշադիր չէինք:
Բոլոր դեպքերում, անգլո-սաքսոնականից հետո ԲՀԿ արտաքին քաղաքականության մասով բաց է մնում ամերիկյան մասը: Այս ուղղությամբ ևս կուսակցությունը լուրջ անելիքներ ունի:
Մինչև 2012 թ. խորհրդարանական ընտրություններ դեռ ահագին ժամանակ կա, կարելի է և այդ սուրբ տեղը նույնպես չթողնել:
Եվ ո՞ւր է նայում տիկին Յովանովիչը` եվրոպական ուղղության այս կառույցը թողած:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1108

Մեկնաբանություններ