ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԲԸ-ՀԸ-ԿԸ՜, ԲԸ-ՀԸ-ԿԸ՜. ՄԵԶ ԱՅՍՏԵՂ ԷԼ ՎԱՏ ՉԵՆ ԿԵՐԱԿՐՈՒՄ

ԲԸ-ՀԸ-ԿԸ՜, ԲԸ-ՀԸ-ԿԸ՜. ՄԵԶ ԱՅՍՏԵՂ ԷԼ ՎԱՏ ՉԵՆ ԿԵՐԱԿՐՈՒՄ
24.09.2010 | 00:00

Անկախության տոնակատարության օրը մարզահամալիրից դուրս գալիս Գագիկ Ծառուկյանն իրեն ուղեկցող ԲՀԿ-ականներին ասել է` հավաքվենք հոկտեմբերի 2-ին, որոշենք:
Հետո էլ հավելել է` այ մարդ, էս ԶԼՄ-ները մեզնից լավ գիտեն` ինչ է եղել, ումով է եղել, ինչպես է եղել: Կուսակցությունում: Գիտեն` ԲՀԿ-ից ով է լինելու ԱԺ փոխխոսնակը: Բայց առավոտյան արդեն «շեֆը» զայրացած է եղել ու բացականչել է` այ մարդ, սաղ ԲՀԿ-ն ոտի կանգնել, ուզում է ԱԺ փոխխոսնակ դառնա. ասեք, որ ե՛ս եմ որոշողը: Ասուլիս են տվել, հրովարտակը տարածել: «Ազատությունով» նվաղաձայն «րեչ» են արտաբերել-հրովարտակը տարածել: ԲՀԿ-իստները: Սրտատրոփ սպասել են հոկտեմբերի 2-ին` շարունակելով միմյանց տակ նույնքան անխոնջ փորփրել, համբերել` մինչև «շեֆը» գա Հայաստան:
Այո, ԲՀԿ առաջնորդը չորեքշաբթի մեկ օրով (ասին` գիշերը կլինի Հայաստանում) մեկնել է Մինսկ (հազար ասինք` գո՜րծ չունես էդ Բատկայի հետ. «շա՜-ռա՛», չնայած Բատյոկն ընտրությունների է գնում, ո՞նց «տեր չկանգնեն», հաղթանակի հասցնեն նրան. տեսա՞ք, ոնց «մեր ընկեր» Յանուկովիչը հաղթեց):
Ինչևէ, անցնենք մեր գործին և փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրենք ԲՀԿ քվոտայով ԱԺ փոխխոսնակ` լրագրողաբար լավագույնս տեղեկացնելով, որ սա այն եզակի դեպքերից է, երբ կուսակցությունում որևէ մեկը, անգամ Ծառուկյանի ամենա-ամենամտերիմները, չգիտեն, թե ով է դառնալու փոխխոսնակ: Պատճառն այն է, որ Ծառուկյանն ինքը դեռ չի որոշել` «ով է նա»: Մտերիմներն ասում են. «ինքը» անկանխատեսելի մարդ է` առավոտյան կարող է «վեր կենա, լրիվ ուրիշ բան ասի, ուրիշ անուն տա»:
Բանը կարծես հենց այդպես էլ է: Երբ նա ԲՀԿ միջավայրում Արևիկ Պետրոսյանի աշխատանքից բողոքել է, մտքում գրեթե ունեցել է փոխխոսնակի իր տարբերակը, սակայն հետագա «զարգացումները», փաստորեն, նույնքան նույնական են թողել ցուցակը, որն այդ օրը դրվել էր նրա առջև` Բալասանյան, Սաֆարյան, Զոհրաբյան եռանկյունուց բաղկացած:
«Բանալու անցքից» դիտենք այդ ցուցակը` բոլոր հմայքներով հանդերձ: Ճիշտ է, փոխխոսնակի պաշտոնն ինքնին առ ոչինչ է, սակայն քաղաքական վերադասավորության, ԲՀԿ ներքին խմորումների, կոալիցիոն «ռազբորկաների», ԲՀԿ ապագա մարտավարության տեսանկյունից այն բավականին ազդանշանային է լինելու:
Սկսենք ամենաէքսցենտրիկից (նրանք բոլորն էլ «մանուկներ են որբ». իմա` էքսցենտր են` ամենքը յուրովի):
Այսպիսով, ԲՀԿ-ում առանձնապես ոգևորված չեն ու ամենևին էլ չեն բալասանվում իր սեփական արձանը սեփական գարեջրատան (ներեցեք` գործարանի, որը սեփականաշնորհվել է գրոշներով` Արթուր Բաղդասարյանի բարձր հովանու ներքո) բակում «կաղնեցրած» (ականջը կանչի Լուժկովի հետևից օրերս Մոսկվա հասած Քոչարյանի), ճակատին «ՕԵԿ» փորագրած, ՕԵԿ-աբար, այն է` աղջիկ «վախտվա» էնտուզիազմով և «հեղինեաբար» քաջ, Հմայակի «սապոգները» զգետնած («գողության» հայտարարության դիմաց), նույն նկատառումներով այն օրերին Շիրակի մարզպետին ՕԵԿ-ական տասնաբանյա հղած, նախկինում «Կայունություն», էլ ավելի վաղ` կոմունիստ Բալասանանց Սամվելի ԲՀԿ փոխխոսնակ դառնալու ուրվանկարով:
Չնայած քաղաքական տեսանկյունից այդ թեկնածությունն իսկապես «բալասան» կարող է լինել ԲՀԿ-ի համար: Նաև պատճառաբանված, թե, ի վերջո, ինչու տարհանվեց Արևիկ Պետրոսյանը Հովիկ Աբրահամյանի կողքից: Ընդ որում, Արևիկ Պետրոսյանի դեմ ԲՀԿ-ում հենց առաջին օրից ընթանում էր հզոր ճակատամարտ, ու քանի որ ամեն հրացան մի օր կրակում է, սնայպերական այդ կրակոցներից Արևը վայր ընկավ։ Չնայած ասում են` ժպտերես ու հաղթանակած:
Տեղի է ունեցել Ծառուկյան-Արևիկ «ռազբորկա». այն ընթացել է անչափ հաջող ու փոխադարձ ըմբռնման պայմաններում. նրանք զմիմյանս «հասկացըցվել» են շատ արագ. Արևիկին ԲՀԿ առաջնորդը որոշակի և լուրջ խոստումներ է տվել` ապագային միտված:
Թե չէ ի՞նչ էր ստացվում` ՀՀ գլխավոր դատախազի (բարև Ձեզ, Աղվան Գառնիկիչ) մեկ զանգով ԲՀԿ-ում տեղ գրաված Արևը («ի՞կս» որն է), որը համաժամանակյա վայելում էր քոչարյանական ու հայդատական (բարև ձեզ, ընկեր Վահան) թևի աջակցությունը, չէր կարող հենց այնպես` դուռ շրխկացնելով ցտեսության արժանանալ: Էլ չենք ասում` հայտնվեր այլ դաշտում, Բոստանջյանի հետ «համագործակցաբար»` վայր դներ մանդատը և սկսեր ԲՀԿ սնանկացման գործընթացը:
Էն էինք ասում, որ Բալասանանց Սամվելի, որը ոպջ без пяти минут դարձել է ԲՀԿ փոխնախագահ, Շիրակի կառույցի ԲՀԿ ղեկավար, նշանակումը փոխխոսնակի պաշտոնում քաղաքական վերադասավորության ազդակ կլիներ Շիրակի մարզում, որովհետև առանձնապես գաղտնիք չէ, որ նույն «Բալասանի» օգնությամբ ինչպես ՕԵԿ-ը նախագահական ընտրություններում ահավոր շատ ձայներ հավաքեց Գյումրիում. իսկ այն հանրապետության երկրորդ քաղաքն է: Պատճառն էլ այն էր, որ նա նախ` կարողանում է փողը ճիշտ ծախսել, հետո աշխատատեղեր ունի լիքը, և երրորդ` հմտորեն է օգտագործում աղետի գոտու բնակչության դժգոհություններն ու իր շահերը` քաղաքական «գետնին» վրա. հիշենք, որ աղետի գոտու քաղաքացին ահավոր դժգոհ է իշխանությունից, նրա տված խոստումներից:
Գիզիրին (այ մարդ, իսկական բանահյուսություն է էս Գյումրին` Գզիր, Բալասան)` Աշոտ Գիզիրյանին, մարզպետացնելով Շիրակում, ՀՀԿ-ն մարզը վերցրեց փաթեթով:
ՈՒ քանի որ այնտեղ այս օրերին կփոխվի նաև միլպետը (Գիզիրն իր նախկին տեղակալներից մեկին պետք է տարհանի դեպ Շիրակ), ապաստացվում է, որ անելիքներ ԲՀԿ-ն շատ ունի մարզում` ընտրությունների նախաշեմին ու բուն ընտրությունների ժամանակ և այնտեղ գոնե երկրորդը լինելու համար (հասկանալի է, չէ՞, որ երկրորդն այնտեղ թերևս լինի ՕԵԿ-ը) կարող է և որոշի սեպը սեպով հանել, քարտ բլանշ տալով երբեմնի ՕԵԿ-ական, այժմ ոխերիմ թշնամի «Բալասանին». սեպ ասելով` չէ՜, նկատի չունենք` բռնելու ու սեպով ջնջելու են Բալասանյանի ճակատի խարանը: Նկատի ունենք խարանի քաղաքական «կողմը»:
Տարբերակ-2: Նաիրա Զոհրաբյան: Ինչպես միշտ, նա աչքի է ընկնում սխալ հաշվելով: Իսկ առավել ստույգ` օրով ու պահով ապրելու ամենակարողությամբ: Ինչն էլ այս և հերթական անգամ տարավ ապահաշվարկի: Ձիու մեկ քայլով խաղից հանելով, խավարեցնելով թե՛ Արևին («իկին»), թե՛ Բոստանջյանին, նա ձվերը դրեց մեկ զամբյուղի մեջ, ու կարծես` սկզբում վատ չէր ստացվում: Մանավանդ որ պահեստում կար նաև ջոկեր (այս մասին` ներքևում): Եվ փոխխոսնակի պոստը` նոր շինված օվալում, ոպջ տՑՌ ՎՌվցՑ նրա գրպանում էր:
Բայց չգիտես ինչպես, և կամ ովքեր (ի դեպ, Ծառուկյանը պատրաստվում է առաջիկա ընտրություններում 50 նոր, երիտասարդ, խարիզմատիկ գործիչներ «ներարկել» սեփական համամասնական ցուցակ) Ծառուկյանին հարցրել են` Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունում ոչ մի անուն, ոչ մի խոսք չկար Ձեր մասին. ի՞նչ պետք էր հնչեցնել Ձեր անունը, հասցեականացնել այն խորհրդարանում, ապա շղթայական ռեակցիայով` մամուլում ու հանրության մեջ, վնասել Ձեզ: Ծառուկյանի մտքին «պառկել» է այդ մոտեցումը:
Ասում են նաև` ԲՀԿ-ում դրել-ստուգաբանել են Շիրվանզադեի երկերը- գրվածքները, ու էնտեղ ոչ մի բան գրված չի եղել Ծառուկյանի մասին, որևէ ակնարկ չեն գտել հատորներում:
Մի խոսքով, ըստ չար-թունավոր լեզուների (նախանձ եք, նախանձ)` Ծառուկյանը վերցրել ու զանգել է Զոհրաբյանին, թե` կամ կապացուցես, որ Վիկտորն ինձ է նկատի ունեցել, կամ պատվեր է կատարվել:
Հիմա ԲՀԿ-ում անհամբեր սպասում են` տալո՞ւ է կրկին Ծառուկյանը Զոհրաբյանի անունը (հիշենք, որ փոխխոսնակների ցուցակում ոչ ոք այդ անունը չէր գրել, անձամբ ինքն էր ավելացրել), թե՞, ինչպես նախագահականում «Լեզվի օրենքի» քննարկումից հետո, էլի կատու է անցնելու նրանց միջև:
Պետք է հաշվի նստել այս թեկնածուի ջոկերի հետ նույնպես: Ծառուկյանն ԱԺ փոխխոսնակի թեկնածության հարցը քննարկել է նաև իր հեռավոր բարեկամ Հովիկ Աբրահամյանի հետ: Ներկայացրել է թեկնածուներին: Հովհաննես Ա-ն ասել է, որ ինքը լավ ու հեշտ կաշխատի Նառայի հետ...
Եվ վերջապես, Արամ Սաֆարյան: Նույն ինքը` օրերս ՀՀՇ-ից, «գազետից-բանից»` անկախությունից հանրությանը պատմող, լրագրողներին պերմանենտ փուռը տվող, Ֆրանկոյի ժամանակների տրիբունի ձայնով ԲՀԿ-ականը, «մարդու իրավունքների» պաշտպան մարդ-նավատորմը, որը մեր հարցադրմանն ի պատասխան` աչուկներն արեց և ասաց` չի՜ դառնա, երբեք, ոչ մի անգամ. մի արեք այդ բանը (իր փոխարեն չնայած այլ մարդ էր դա ասում), փոխխոսնակ:
Իսկ չի ուզում (՞), որովհետև տառապանքը փորձ ունի: Տեսել է` ոնց է Արևիկը կապլանահարվում, և որ իրեն նույնպես կարող են թիկունքից, ոտքերից («առաջ ձեռքերը, հետո ոտքերը, հետո կոնքերը` ծա՛փ-ծա՛փ-ծա՛փ») նույնքան հաջող քիլլերահարվել, ուստի «հրաժարվում» է:
Բայց ոնց երևում էր նախորդ օրն «Ազատությունով» հնչող նրա «նվաղկուն» ձայնից («եթե տեսնեիք, թե ինչպե՜ս էին Անկախության օրը համալիրում իրա՜ր նայում Ծառուկյանն ու հանրապետության նախագահը, պարոն Սերժ Սարգսյանը, եթե՜ տեսնեիք»,- ասում էր նա` «два в одном» դիվանագիտությամբ), նա «պատրաստվում» է «շտուրմով» գրավել այդ պոստը: Բացատրություն միշտ կա. դե, եթե Ծառուկյանն ասո՜ւմ է:
Ի դեպ, սա այն «Արամ` զամ-զամն» է, որը, շա՜տ փափուկ սահում է պատգամավորների և մնացածների սենյակներ (հատկապես նրանց, ովքեր մասամբ «դիլխոր» կամ «աբիժնիկ» են էս իշխանություններից) ու հրովարտակում` ճիշտը Քոչարյանի վարչապետ դառնալն է, չէ՞, ճիշտը նրա վերադառնալն է, չէ՞: Իսկ «ճիշտը» մեկն է:
Հա, ի դեպ, մի ժամանակ էլ ինքն էր ԲՀԿ-ից դիլխոր, մանավանդ կոնյակի գործարանում` մարտի մեկի դեպքերի արդյունքում տեղի ունեցած ԲՀԿ հայտնի-աղմկոտ նիստից հետո (երբ ԲՀԿ առաջնորդը տեղն էր դրել շատերին) մտածում էր` մի երկուհազարանոց (ամերիկյան արտարժույթով) գործ ճարի, թողնի-դուրս գա կուսակցությունից:
Տեսնես ԱԺ փոխխոսնակի աշխատավարձն ինչքա՞ն է...
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ