ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ՀԱՎԵՐԺԱԲԱՐ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞Ն

ՀԱՎԵՐԺԱԲԱՐ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱ՞Ն
17.09.2010 | 00:00

Շաբաթ օրը Դիլիջանում կազմակերպված տնտեսական համաժողովը, որին մասնակցում էին ոչ ավել, ոչ պակաս համաշխարհային հայտնի դեմքեր, շատ հետաքրքիր մեսիջներ էր պարունակում: Ցուցանվում էր` որքան մեծ է Տիգրան Սարգսյանի սատարման դիապազոնը դրսում: Պարզվում է` ներսում էլ պակաս չէ այդ սատարումը: Փաստը, որ Սերժ Սարգսյանը մեկ օր անց նույնպես խիստ ակտիվ մասնակցեց այդ համաժողովին, շատ բան է ասում:
Սակայն մեսիջների մեսիջը «ղրկվել» էր համաժողովին հաջորդող «իրադարձություններում»:
Համաժողովի ավարտից հետո Սերժ Սարգսյանն ու վարչապետն ուղևորվել են դեպ Սևան: Դե, չէ, հուրախություն շատերի` ոչ Աշոտ Երկաթի նման մեկուսանալու, քաղաքականությունից հեռանալու, ասպարեզը սրտատրոփ նրանց հեռացմանը սպասողներին թողնելու համար: Հակառակը:
Մի խոսքով, կիրակի երեկոյան Սևանի «Ախթամար» ռեստորանային համալիրում ՀՀԿ ողջ էլիտան` մեծից փոքր, պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ, շարքայիններ հավաքվել են «նշելու» քաղաքական սեզոնի բացման «արարողությունը», առանց փողկապի` միմյանցից հալ ու հարցմունք անելու, իրար զգալու, ջան ասելու-ջան լսելու (կամ` հակառակը):
«Ծրագրային» կենացում Սերժ Սարգսյանի` առ շարքեր և առ ՀՀԿ վերնախավ ղրկած լիքը և հույժ «մեսիջներն» ուղղակի ստիպել են «շարքերին» բռնել ոչ միայն իրենց, այլև կողքին նստած նժդեհիստականների աթոռներից` վայր չընկնելու տեսանկյունից. Սերժ Սարգսյանը խիստ հատու ու ընդգծված ասել է. «Այո, ՀՀԿ-ն բաց, բազմակարծություն ապահովող և ազատություն հանդուրժող կուսակցություն է: Սակայն դա ոմանց համար չի նշանակում, որ նրանք պետք է կորցնեն իրականության զգացումը, ներքին արգելանքներն արձակելով` սեփական ամբիցիաների զոհը դառնան, կուսակցության ընդհանուր գծին դեմ դուրս գան. այդպիսիք անելիք չունեն կուսակցությունում, այդպիսիք տեղ չունեն ՀՀԿ-ում, հակադարձումները նրանց նկատմամբ շատ խիստ են լինելու և շատ արագ»:
Ողջ ՀՀԿ-ն շունչը պահած-քարացած սպասել է` Սերժ Սարգսյանը, շարքերի առաջ իրեն ոչ հատուկ, շատ բաց է խոսում, ու հիմա, ուր որ է` անուններ կտա: Հայտնի անուններ:
Չի տվել:
Քիչ հետո «պատասխան» կենացով հանդես է եկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. նա բաժակը բարձրացրել է, որքան հնարավոր է, բարձր ու, որքան հնարավոր է, վսեմ, ձայնային «ֆանֆարներով», աշխարհասփյուռ հիացքով խմել է 2012 թ. խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի անվերապահ հաղթանակի կենացը` միայն ու միայն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ապա և` 2013 թվականին նախագահական ընտրությունների կենացը` և դարձյալ ու դարձյալ, և միայն ու միայն, և հավերժաբար` Սերժ Սարգսյանի հաղթական ելքով:
Ի՞նչ են մտածել այդ ընթացքում շարքային և անշարք ՀՀԿ-ականները, չգիտենք:
Եվ կամ գիտենք` չենք բարձրաձայնում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ