Այ այսպես հազիվ մի 100-200 հոգով, քաշքշելով, դռները ջարդելով ու սուլոցներով զավթեցին ԵՊՀ-ն ու մարսեցին:
ՈՒ հենց հաջորդ օրը զավթեցին արդեն պետական հատուկ պահպանվող կառույց` Ռադիոտունն ու մարսեցին:
Արդյունքում զավթեցին իշխանությունը և պետությունը ... ու մարսեցին:
Իսկ հետո՜...
Հետո արդեն հանձնեցին հայկական մյուս պետությունը` Արցախը, ու մարսեցին:
Արդեն Հայաստանից են Հանձնում ու ... մարսում են:
Ամեն ինչ մարսող ստամոքս ունեին ի սկզբանե:
Ախորժակն էլ ոչ միայն ուտելուց, այլ ավելի Մարսելուց Է բացվում:
Ով պիցցա ուտելով գա իշխանության, և ում ասեն պիցցայակեր:
Հիմիկվա բասԾիոնում նման բան անեինք, տասնյակներս կալանքի տակ կլինեինք, մի քանիսիս էլ առանց վարանելու տեղում կգյուլլեին:
Արտ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Հ.Գ.
Վիդեոյում կապը վատանում ու ձայնը կտրտում է այն պահին, երբ Համալսարանի անվտանգության պատասխանատու Առուստամյանը ուղիղ եթերով հեղափոխական վոժդի ձեռքը սեղմելով խոստովանում է, որ նրանց հետ է և ներկա կլինի Ազատության հրապարակի հանրահավաքին:
Վստահ եմ, որ այս խոստովանությունից հետո Առուստամյանը շարունակեց անվտանգությունն ապահովելու իր աշխատանքը:
Հիմիկվա ժողբասԾիոնի պետական ծառայողները նայում, այլայլված ու լուռ ծխում են