Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Փեյջերների պայթեցումից Լիբանանում 1500-ից ավելի տուժած կա

Փեյջերների պայթեցումից Լիբանանում 1500-ից ավելի տուժած կա
18.09.2024 | 12:40

Համացանցում նյութեր են տարածվում, համաձայն որոնց, Իսրայելը սկսել է պшյթեցնել փեյջերները, որոնք, ըստ որոշ տվյալների, կիրառում էին Լիբանանում և դիմադրության առանցքի այլ կադրերի շրջանում՝ իբրև ապահով կապ։ Նախնական լուրերի համաձայն՝ սարքերը «Մոտորոլա» ընկերության արտադրանք են, որն ինչ-որ ժամանակահատվածում համագործակցել է Իսրայելի հետ։

Ըստ լուրերի՝ արդեն 1500-ից ավելի տուժած կա Լիբանանում։

Էս տեղեկությունները նայում եմ ու հիշում, թե ինչպես էին որոշ «խելոքներ» ձեռք առնում կամ խանգարում երջանկահիշատակ Կարեն Վարդանյանին, ով պնդում էր, որ պետական անվտանգային ծրագրերը պետք է մշակվեն Հայաստանում և՝ հայ մասնագետների կողմից, Հայ՝ ոչ թե զուտ անունով, այլ՝ արժեհամակարգով, ովքեր ծառայում են Հայ Ազգին եւ Հայոց պետականությանը:

Հիմա մի պահ խորացեք, թե պետական մակարդակով կիրառվող թղթերի շրջանառությունից մինչև ավելի բարդ ու գաղտնի թեմաներ ովքեր են իրացնում, ինչ ծրագրերով, ինչ հայացքների տեր մարդիկ են, և ինչ պետության կամ կառույցի ծառաներ են դրանց ստեղծողներն ու բանեցնողները:

Ու հետո թող ոչ ոք գլխին չտա ու ճառեր չկարդա՝ մեղա գալով։ Ժամանակին մարդիկ ասել են, ցույց են տվել նաև լուծման ճանապարհները:

Բայց դե էդ նույն ընթացքում ոմանք նախընտրում էին (են) «պետության վախճանը» և աշխատում՝ հանուն փողի, ծառայում՝ փողին, երկրպագում՛ փողը, և ուրիշ ոչինչ:

Զաքար Խոջաբաղյան

Դիտվել է՝ 4423

Մեկնաբանություններ