Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Կա՛մ պետք է ունենալ ուժ, խելք ու կազմակերպվածություն, կա՛մ էլ օգտվել ուրիշի ուժից, խելքից ու կազմակերպվածությունից

Կա՛մ պետք է ունենալ ուժ, խելք ու կազմակերպվածություն, կա՛մ էլ օգտվել ուրիշի ուժից, խելքից ու կազմակերպվածությունից
23.03.2024 | 12:55

Մարդկանց վարքը հասկանալու համար երբեմն օգտակար է նայել կենդանիների վարքին ու պահվածքին, մանավանդ, նրանց կյանքի համար ռիսկային պայմաններում։

Այս առումով շատ հետաքրքիր ու ինֆորմատիվ է գիշատիչների և խոտակեր ու ոչ խոտակեր զոհերի հարաբերությունների դիտարկումը, երբ տարբեր հզորության ու ախորժակի տեր գիշատիչները գործ են ունենում ավելի ու ավելի հզոր զոհերի հետ։

Օրինակ, եթե գայլն ընկավ ոչխարների հոտի մեջ, ապա ոչխարները կդիմեն անիմաստ փախեփախի, իսկ գայլը հերթով նրանց կբռնի ու կխեղդի։

Այս դեպքում որևէ ձևի դիմադրության մասին խոսք անգամ սկզբունքորեն լինել չի կարող։

Եթե զոհի դերում պատկերացնենք վայրի վարազին, ապա արդեն պատկերը կարող է լինել այլ՝ խոզն իր ժանիքներով կարող է խոսել գիշատիչների մեծ մասի հետ։

Իսկ եթե զոհը ընձուղտն է, ապա այս դեպքում գիշատիչները որոշակի հավանականությամբ կարող են հասնել հաջողության, եթե հանդես գան խմբով, հակառակ դեպքում ընձուղտը նրանց ոտքի տակ կտա։

Ինչ վերաբերում է ռնգեղջյուրին ու վայրի գոմեշին, ապա նրանք կարող են սատկացնել առյուծին անգամ, իսկ նույն գիշատիչները փղին ուտելու մասին կարող են մտածել միայն այն ժամանակ, երբ նա հիվանդ է կամ էլ արդեն կյանքին հրաժեշտ է տվել։

Այսինքն, կենդանիների դեպքում նրանց կյանքի հարատևմանը նպաստող հիմնական հանգամանքն ուժն է և մեկ մեկ էլ խմբային մակարդակով կազմակերպվածությունը ու, երբեմն էլ, պատահականությունը կարող է ինչ-որ դեր խաղալ։

Բայց բնության օրենքներն էլ հավասարապես դաժան են և՛ կենդանիների, և՛ մարդկանց համար, ու հույսը ամեն անգամ դնել պատահականության վրա շատ ռիսկային ու անիմաստ է։

Այլ տարբերակ չկա, կա՛մ պետք է ունենալ ուժ, խելք ու կազմակերպվածություն, կա՛մ էլ օգտվել ուրիշի ուժից, խելքից ու կազմակերպվածությունից, քանի որ այլ լուծումը վերանալն է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1942

Մեկնաբանություններ