ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պատմության մեջ երբևէ տեղի չունեցած մի բան

Պատմության մեջ երբևէ տեղի չունեցած մի բան
19.03.2024 | 18:03

Գերագույն հողատուն, ֆոլգան ձեռքն առած, հասել է Ոսկեպար, որպեսզի հերթական հանձնվելիք տարածքներում հանցակիցներ հավաքագրի ժողովրդի միջից։ Ու նա կհաջողի… Նա կհաջողի…

Ամենազավեշտալին ու ողբերգականն այն է, որ սրանց սպառնում է, թե՝ եկեք հանձնենք, որ Ադրբեջանը պատերազմ չսկսի. եթե չհանձնենք, ապա հաստատ սկսելու է, Թուրքիան էլ անմիջականորեն ներգրավվելու է։ Հետո էլ ասում է՝ եթե հանձնենք էլ, երաշխիք չկա, որ նրանք պատերազմ չեն սկսի, բայց հույս կա։

Ու սա ասում է մի երկրի գերագույն գլխավոր հրամանատար, ով ի պաշտոնե պետք է լինի Սահմանադրության ու տարածքային ամբողջականության երաշխավորը։

Ու մեջներից մեկը չկա, որ տեղից վեր կենա ու ասի. «Ա՛յ …ի անպետք միս, եթե դու ի պաշտոնե երաշխավոր ես ու չես կարողանում երաշխավորել, բա ու՞մ …. ես դու։ Ո՞րտեղ են մեր զենքերը, ո՞րտեղ են մեր հզոր դաշնակիցները, ո՞րտեղ են մեր շահերն ու երաշխիքները։ Վեց տարի է արդեն իշխանություն ես, ինչի՞ ես հասել, բացի կորուստներից ու փորձանքներից»։

Մեծամասնությունն էլ, մատաղի գառան նման վիզը կախ, համաձայնելու է սրա հետ, մինչև թուրքը կհասնի իր երեխեքին, կամ էլ կհասցնի փասափուսեն հավաքել ու ցվրվել ռուսաստաններ կամ գլենդելնոցներ։ 1915-ին էլ էր էսպես։

Սեփական երկրի ղեկավարի օգնությամբ թշնամիները ոչնչացնում են մի ողջ երկիր ու ժողովուրդ։ Պատմության մեջ երբևէ տեղի չունեցած մի բան՝ մի աբսուրդ բան։

Բա սիմվոլի՞զմը՝ ավազե ժամացույցները, որոնք ժամանակին թշնամական դրոշի գույներով էին, իսկ այսօր եռագույն են։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ