Սա Կապանի օդանավակայանն է։ Այն մի քանի մետրի վրա ադրբեջանցիների ուղիղ կրակային դիտակետում է։ Օդանավակայանի անվտանգությունը ռուսական զորքի վրա է դրված։
Օդանավակայանը չի կարող ծառայել ՀՀ քաղաքացիների համար։
Ադրբեջանցիները չեն կրակում միայն այն դեպքում, երբ Կապան ինքնաթիռով գալիս է Հայաստանի վարչապետը։
Ադրբեջանցիներն ու ռուսները միայն իր անվտանգությունն են ապահովում, որ գա ցուցադրական «անվտանգություն» գովազդի, իսկ նրա գնալուց հետո, հատկապես գիշերները անընդհատ կրակեն հայկական դիրքերի վրա։
Այ սա է իրականությունը, որը ձեզ ցույց չեն տա Հանրային հեռուստաընկերությունը, կամ որևիցե այլ լրատվամիջոց, քանի որ կամ ծառայում են մեկ մարդուն, կամ էլ վախենում են նույնպես նրա կողմից կալանավորվելուց, կամ տուգանվելուց։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ