Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Երևանի ընտրություններ. «Գարա՞ժ, թե՞ Ամարաս»

Երևանի ընտրություններ. «Գարա՞ժ, թե՞ Ամարաս»
14.09.2023 | 10:40

Նոր պատերազմի հավանականության պայմաններում Երևանի ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ը, հայ ժողովրդի համար կարող է նշանավորվել նոր ծանր հոգեբանական էջով, որի հեղինակը լինելու է բացառապես հայ հասարակությունը։

Մենք չենք ընտրում գլխավոր «կոմունալշիկ», մենք ընտրում ենք ապագա։ Մինչև ընտրություններ այս միտքը տուն առ տուն պետք է հասցնենք։ Ով ուզում է օգտակար գործ արած լինել երկրի համար՝ ասեք, որ լծվեն այս գործին։

Երևանը սեպտեմբերի 17-ին կամ լինում է պետության մայրաքաղաք՝ հստակ բովանդակությամբ, կամ՝ արևելյան լխկած մի քաղաք, որի մտահորիզոնը գարաժի, բեսեդկի ու վարչական ռեսուրսի սահմաններում է։

Պայքարը թեկնածուների միջև չէ։ Եվ Ավինյանի օգտին պոտենցիալ քվեարկողները պետք է հասկանան, որ պայքարի Ավինյանի դեմ չէ։ Սա այլ ընտրություն է։ Աղետ բերած իշխող կուսակցության հաղթանակը մայրաքաղաքում ազգային խայտառակության նոր էջ է լինելու։ Ի դեպ, սրանք այն ընտրություններն են, որտեղ «նախկիններ» չկան, ու երևանցին չի կարող թաքնվել «նախկիններին չենք ուզում» ամենափրկիչ ձևակերպման տակ։

Մեզ խորքային ռիսկ է սպառնում. սեպտեմբերի 18-ին մենք կարող ենք զարթնել՝ մեզ լրիվ օտար Երևանում։

Եթե պարտության ու մի ողջ սերնդի զոհելուց հետո, Արցախի շրջափակման ծանրագույն օրերին Երևանը պետք է ընտրի նույն քաղաքական ուժին, շատ տխուր վիճակ է ստացվելու։ Քաղաքական ուժը նույնն է լինելու, բայց իրականությունը՝ լրիվ նոր։

Գարաժի թույլտվության կամ օրինականացման՝ իշխանության շռայլ խոստումները հավաքում են նոր հանրային հոսանք, ստեղծում են նոր տիպի քաղաքացի՝ Homo Garazhicus, նաղդ գարաժապաշտների հասարակություն, որը կարող է թքած ունենալ ցանկացած վեհ գաղափարի վրա։ Մյուս կողմից, որպեսզի չծագեր «Գարաժ, թե Ամարաս» ընտրությունը, ժողովուրդը պետք է իմանար՝ ինչ է Ամարասը։ Իմ տպավորությամբ՝ մեր ժողովրդի մի զգալի հատված ուղղակի չգիտի ինչ է Ամարասը, ու այդ պատճառով էլ շատերի համար հեշտ է առանց տատանվելու ընտրել իր ԳԱՐԱԺԸ։ Այստեղ մի հարց, իհարկե, տանջում է. ինչո՞վ ենք զբաղված եղել 30 տարի, որ մեր քաղաքացին այսպիսին է։

Գարաժամայր Երևանը

Ամենաիսկական ու ամենածանր պառակտումը լինելու է սեպտեմբերի 18-ին, եթե հանկարծ պարզվի, որ Երևանը ընտրել է ՔՊ-ին։ Դրանից հետո շատ դժվար է լինելու պատկերացնել հոգեբանական համակեցությունը Ամարաս ընտրած երևանցիների ու ՔՊ ընտրած երևանցիների միջև. «սև ու սպիտակը» այդ դեպքում մանկական ձևակերպում է թվալու։ Իրոք դժվար է լինելու։ Սրանից պետք է ամեն կերպ խուսափել։ «Մեզի պետություն պետք չի, Նիկոլի ցավը տանեմ» հանրային հոսանքը եթե հաղթեց, գոնե մթնոլորտի առումով շատ դժվար է լինելու։

Ինձ շատերը (վստահ եմ՝ շատերը շատերին) հարցնում են՝ ու՞մ ես ձայն տալու, ու՞մ քվեարկենք։ Ես, իհարկե, ունեմ իմ որոշումը, բայց միշտ պատասխանում եմ՝ անպայման մասնակցեք, ընտրեք՝ ում ուզում եք, բացի՝ ՔՊ-ից։ Սա է ընտրությունը, մնացածը քվեարկություն է։

Սա միակ տարբերակն է՝ ինքներս մեզ հարգելու, ու աշխարհին մեզ հարգել տալու համար։

Վահե Հովհաննիսյան

Դիտվել է՝ 4797

Մեկնաբանություններ