ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Սկզբում համաձայնեց «զավակին» կիսել, հետո էլ հայտարարեց, որ պետք է հանձնել «խորթ մորը»

Սկզբում համաձայնեց «զավակին» կիսել, հետո էլ հայտարարեց, որ պետք է հանձնել «խորթ մորը»
03.09.2023 | 20:17

Հայկական սեղաններին մի աբսուրդ կենաց կա. «Վատ ծնող չկա, կա վատ ժառանգ» (Րաֆֆու Սամվելն ամեն անգամ այս կենացից հետո խարակիրի է անում):

Ո՞վ է ասել, որ վատ ծնող չկա. վատ ծնող էլ կա, վատ զավակ էլ կա: Վատ ծնողի ծնողական իրավունքները սահմանափակում են կամ առհասարակ զրկում են այդ իրավունքներից. եթե վատ ծնողներ չլինեին, նման օրենսդրական կարգավորումներ ու, մանավանդ, դրանց իրացում չէր լինի. նույնը` անարժան զավակների վերաբերյալ է առկա:

Օգոստոսի 2-ին Հայաստանի Հանրապետության միակ ողջ մնացած զավակի` Արցախի ծնունդն էր: Ասել, որ Հայաստանի Հանրապետությունը հրաշալի ծնող է եղել իր զավակի համար, կնշանակի ստել (թող կուռքերն ու կռապաշտները ստեն, ես կռապաշտ չեմ):

Հայաստանը վատ ծնող չի եղել. սնել է, մեծացրել, պաշտպանել, բայց չի հասել իր ծնողական իրավունքների ճանաչմանը ու, ըստ իս, արժանվույնս չի գնահատել իր զավակին: Էլի եմ կրկնում` սիրել է` գործերով էլ, խոսքերով` առհասարակ պաշտել է, բայց ըստ արժանվույն չի գնահատել: Սա իմ կարծիքն է, կարող եք կիսել այն, կարող եք չկիսել, կարող է` ձեզ թույլ տան կիսել Իմ կարծիքը, կարող է` թույլ չտան. ըստ պատվերի կամ դրա առկայության:

2020-ից հետո այս ծնողն առհասարակ փոխել է իր վերաբերմունքը սեփական զավակի հանդեպ. սկզբում համաձայնեց զավակին կիսել, մեծ մասն էլ տալ խորթ մորը, հետո էլ, թեև առկա են խնամակալներ (հաջող կամ ոչ այնքան), հայտարարեց, որ երեխային պետք է հանձնել խորթ մորը, բայց, ի տարբերություն Սողոմոն Իմաստունի մոտ եկած կանանց, այս դեպքում զավակի խորթ մոր իրական նպատակը ոչ թե զավակի նկատմամբ ծնողական իրավունքների ճանաչումն է, որը Հայաստանը Պրահայում ճանաչեց, այլ՝ զավակի սպանությունը:

Բայց մի խնդիր կա. եթե Հայաստանի Հանրապետությունը, որպես ծնող, սկզբում բավարար չափով չի գնահատել իր զավակին, դա դեռ չի նշանակում, որ զավակին պետք է հանձնել խորթ մոր բզկտմանը. զավակին պետք է տալ խնամակալության երրորդ անձի, որն իրապես կպաշտպանի ու կմեծանցի հարազատ մոր կողմից արժանիորեն չգնահատված ու խորթ մոր կողմից ահաբեկվող զավակին. խնամակալությունը պիտի տևի այնքան, քանի դեռ իրական ծնողն ամբողջությամբ և իրապես չի գնահատել իր զավակին, նրա արժեքն ու նշանակությունը, կարևորությունն ու հարազատությունը:

Եվ հենց այնժամ, երբ իրական մայրը կղզջա, կշտկվի, կդառնա բարոյական ու առաքինի (ինչպիսին պիտի լիներ միշտ), նոր միայն կկարողանա վերականգնել իր սահմանափակված ծնողական իրավունքները.

Սա բխում է երեխայի լավագույն շահերից ու ընտանեկան օրենսգրքի դրույթներից:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 3092

Մեկնաբանություններ