ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հիմա ո՞նց, սպասե՞նք լեզու կտրելուն

Հիմա ո՞նց, սպասե՞նք լեզու կտրելուն
06.04.2023 | 10:17

Էն լեզու կտրող երեսփոխանին մեկդ ասեք, որ առաջին ռեյսով թռնի Բաքու ու կտրի իրենց օրուգիշեր նվաստացնող Ալիևի լեզուն, քանզի Ալիևն էլ է բարձրաձայնել իրենց մասնակցությունը 2018-ի իշխանազավթմանը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն ազդել է հարևան Հայաստանում իշխանափոխության վրա։
Հիմա ո՞նց, սպասե՞նք լեզու կտրելուն, թե՞ հերթական անգամ ձեզ գցելու եք դոդերի բախչեն... ձեր ուժը, միայն հայի վրա է պատում, իսկ թշնամուն վախում եք մեկ թթու խոսք ասել:
Արթուր ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 2346

Մեկնաբանություններ