Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ

Ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ
16.09.2024 | 14:45

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։

Ռուսներն ասում են՝ արագ միայն կատուներն են ծնում, նաև ասում են՝ վռազես, մարդկանց կծիծաղեցնես։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չի հասկանում, ավելի ճիշտ, դիտավորյալ անտեսում է դիվանագիտության աքսիոման՝ ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ։ Ա․Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանի հետ, ուզում է խաղաղության կիսատ-պռատ պայմանագիր, որ հայ ժողովրդին խաբի դրանով, որպեսզի դրա շնորհիվ ընտրություններով նորից վերընտրվեն։ Կիսատ-պռատ պայմանագրով նրանք մեծ, դանդաղ գործողության ական են դնում Ադրբեջանի հետ հետագա հարաբերություններում։ Դարավոր թշնամուց խաղաղություն չպետք է մուրալ, ի վերջո, ոչ մի պայմանագիր էլ չի երաշխավորում, որ նոր պատերազմ չի լինի։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 13955

Մեկնաբանություններ