ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐ «ՆԱԲՈՒԿՈՅԻ» ՀԱՄԱՐ

ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐ «ՆԱԲՈՒԿՈՅԻ» ՀԱՄԱՐ
10.12.2010 | 00:00

Անառարկելի է, որ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական բաժանումը վաղուց է ընթանում նավթի-գազի խողովակաշարերի «նվագակցությամբ»: Որ Ադրբեջանը փոփոխական հաջողությամբ և օգուտով է «խաղարկում» էներգետիկ շահագրգռությունները, նույնպես հայտնի փաստ է: Սակայն չկա ոչ մի թաքուն բան, որ վաղ թե ուշ չբացահայտվի, և «մի քանի դարպասի» վրա այդ խաղը պետք է ակներևաբար ավարտվի: Եվ ահա օրերս հայտնի դարձավ, որ Բաքուն մոտ ժամանակներս մտադիր է ձեռնամուխ լինել «Նաբուկոյի» խողովակաշարի շինարարությանը, ինքնին հասկանալի է` շրջանցելով Ռուսաստանը: Ադրբեջանից արտահանությունն ապահովելու համար կառուցվելու է նոր գազամուղ` 3 մլրդ դոլար արժողությամբ: Դա կպահանջվի «Շահ-Դենիզ-2» նախագծի շրջանակներում տարեկան լրացուցիչ 16 մլրդ խմ գազ մղելու համար: Արտահանման գազամուղի երկարությունը կազմելու է 400 կմ, և այն կառուցվելու է մինչև ադրբեջանա-վրացական սահմանը: Վրաստանի տարածքում նոր գազամուղը կմիացվի գոյություն ունեցող Հարավկովկասյան խողովակաշարին: «Շահ-Դենիզ» հանքավայրից առաջին գազը նախատեսվում է ստանալ 2017-ին: Հարկ է նկատել, որ որոշում ընդունելով նոր գազամուղ կառուցելու մասին` Բաքուն նպատակ է հետապնդում ոչ միայն ավելացնելու իր գազի արտահանման ծավալները, այլև հուսալի ենթակառուցվածք ստեղծելու Կասպիականի արևելյան ափից` Թուրքմենստանից և Ղազախստանից, գազի տարանցման համար: Մասնավորապես, մոտակա տարիներին Ադրբեջանը հույս ունի իր տարածքով Եվրոպա տեղափոխելու մոտ 40 մլրդ խմ թուրքմենական գազ: Իր էներգապաշարները համաշխարհային շուկաներ տեղափոխելու ուղեգծերը բազմազանեցնելու և «Նաբուկոյի» նախագծին միանալու Աշգաբադի որոշումը Բաքվին դրդում է մեծացնելու իր տարանցման հնարավորությունների հզորությունը: Ինչպես հայտնի է, մինչև վերջին ժամանակներս Ադրբեջանը հետաձգում էր «Շահ-Դենիզ-2» գազի հանքավայրի մշակումն սկսելը։ Հետաձգման պատճառը գազի գնի շուրջ եղած տարաձայնություններն էին Թուրքիայի հետ: Եվ այդ ժամանակամիջոցում, վարքագծի իրենց ավանդույթներին և բնորոշ նորմերին համապատասխան, ադրբեջանական իշխանությունները շռայլ խոստումներ էին տալիս բոլորին: Այսպես, զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, Օդեսայի հեղուկ բնական գազի ընդունման գազապահեստարանի շինարարությունը, որի արժեքը մոտ 1 մլրդ դոլար է, իսկ հզորությունը` տարեկան մինչև 10 մլրդ խմ, նախատեսված էր ադրբեջանական խոստումների նկատառումներով: ՈՒկրաինացիները հույս ունեին, որ Օդեսայի գազապահեստարանի համար պահուստային հիմք կհանդիսանա Ադրբեջանի «Շահ-Դենիզ-2» հանքավայրը: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանի «Գազպրոմը» պատրաստ էր գնելու այդ հանքավայրի գազի ողջ ծավալը, և այդ թեման արդեն վաղուց էր դարձել կարևորագույններից մեկը Մոսկվայի և Բաքվի տարբեր մակարդակների բանակցություններում: Դեռ ավելին, այդ երկրների փոխհարաբերությունների ջերմացումն ու Ղարաբաղի հարցում ռուսների թեքվելը դեպի ադրբեջանական կողմ շատ փորձագետներ բացատրում էին նախ և առաջ «գազային» շահերով: Սակայն, ինչպես հայտնի է դարձել Բաքվի «գազային արիստոկրատների» հայտարարություններից, «Շահ-Դենիզ-2»-ում արդյունահանվող ամբողջ գազն անցնելու է Թուրքիայի տարածքով»: Իսկ մեզ մնում է սպասել, թե դրան այժմ ինչպես կարձագանքեն մյուս, ոչ պակաս լուրջ «էներգետիկ արքաները»:
Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ