17.04.2020|
02:07
«Գիտության ուժը» թեմայով 7-րդ թողարկումը նվիրված է ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի գիտական ղեկավար ԱՐՍԵՆ ՀԱԽՈՒՄՅԱՆԻ հարցազրույցին, որը վարում է հեռուստալրագրող ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ: Հարցազրույցի թեման ինստիտուտի ստեղծման, նրա առջև դրված նպատակների, ներկայումս կատարվող աշխատանքների և ապագային վերաբերող հարցերն էին: Հարցազրույցի ընդհանուր գնահատականը միգուցե պարզ կդառնա հետագա շարադրանքից: Ես կփորձեմ մեկնաբանել հարցազրույցի որոշ դրվագներ՝ ինստիտուտի հիմնադիր աշխատակցի և այնտեղ 58 տարի աշխատողի իրավունքով: Եվ այսպես: