21.05.2012|
13:14
«Իրատես de facto»-ի հյուրն է իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ ԳՈՀԱՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ:
-Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ այսօր տեղի ունեցող իրադարձություններն արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից տասնամյակներ շարունակ ծրագրված սցենար չեն։
-Երևի թե տարօրինակ կարելի է համարել, բայց Իրանի միջուկային ծրագրի հիմնադիրներից մեկը Միացյալ Նահանգներն է, որը 1950-ական թվականների վերջերին Իրանի տարածքում հիմնեց առաջին միջուկային օբյեկտը։ Թեհրանի համալսարանի միջուկային կենտրոնում գործում էր Միացյալ Նահանգների տեղադրած 5 ՄՎտ ընդհանուր հզորությամբ հետազոտական ռեակտոր, որն աշխատում էր բարձր հարստացված ուրանով։