Տևական ժամանակ է, մեր քաղաքային հեռախոսահամարներին զանգում են ռուսախոս խաբեբաներ, որոնք հայտարարում են, թե զանգած համարի տիրոջ երեխան, կամ այլ հարազատն են և այդ հարազատը մահի և կյանքի կռիվ է տալիս ինչ-որ հիվանդանոցում։
Մեզ արդեն մի քանի անգամ զանգահարել են։ Զանգողը և տղամարդու ձայնով է եղել, և կնոջ։ ՈՒնեմ ձայնագրության հատված այդ հեռախոսային ահաբեկչությունից։ Հատված է, որովհետև մինչև ձայնագրիչը միացրեցինք, սկզբի հատվածը, պարզ է չհասցրեցինք ֆիքսել։ Իսկ ահաբեկչություն է, քանի որ մարդիկ, ծանոթներիցս քանիսը սկզբում վախեցել են, հավատացել են, որ իրենց հարազատին վատ բան է պատահել։
Ֆիքսել եմ հեռախոսահամարը, որից զանգել են։ Տարօրինակ կոդով է։ Առոգանություն խոսացողները շատ ծանոթ է, բայց թող իրավապահները զբաղվեն, եթե իհարկե կզբաղվեն։
Ամեն դեպքում սա հանցագործության մասին հաղորդում է. փաստերն էլ կցված են ձայնագրության մեջ։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Հ.Գ.
Հատվածը ձայնագրությունից`
https://www.facebook.com/narine.kirakosyan.5/videos/1203436267550678