«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Այսպես շարունակվելու դեպքում բոլոր չարագուշակ կանխատեսումները կիրականանան

Այսպես շարունակվելու դեպքում բոլոր չարագուշակ կանխատեսումները կիրականանան
20.03.2024 | 13:00

Ինչպես ասում են՝ ամեն Աստծո օր, հետևում ես լրահոսին և խելագարվում։ Կարդում, լսում ես Ադրբեջանի և Թուրքիայի տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև Հայաստանի վարչապետ կոչեցյալի խոսքերը և ապշում, որ այդ ամենը մենք հանդուրժում ենք։ Տավուշի մարզում էլ այդ վարչապետ կոչեցյալ արարածը խոսել է Ադրբեջանին հերթական տարածքներ հանձնելու մասին։ Արդեն 4-րդ տարին է՝ ապրում ենք խոր մղձավանջում։ Տարբեր լրատվամիջոցներով ընդդիմադիր գործիչներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, դեմքի լուրջ, մտահոգ արտահայտությամբ, խոսում են , թե ինչի կհանգեցնի այս կործանարար քաղաքականությունը, և թվարկում են սպասվելիք կորուստները՝ Վայոց ձոր, Սյունիք և ապա․․․Է, հետո՞․․․ Հետո, ամենայն հավանականությամբ, նույն մարդիկ կասեն․ «Բա որ ասում էի…»։

Չկա համախմբում, դիմադրություն, ընդվզում։ Այսպես շարունակվելու դեպքում, այո՛, բոլոր չարագուշակ կանխատեսումները կիրականանան, և նույն ընդդիմադիր գործիչներն ու վերլուծաբանները «ճիշտ» կլինեն։

Հիշեցի «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Դավիթ Վարդանյանի հետ իմ վերջին հեռախոսային զրույցը 2022 թվականին։ Զրույցի վերջում Դավիթն ասաց․«Եթե իսկապես Արցախը հանձնելու է, երանի մեռնեմ, չտեսնեմ…»:

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ