Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Գինեսի ռեկորդների գիրքը շփոթում են «Պատմություն» առարկայի հետ

Գինեսի ռեկորդների գիրքը շփոթում են «Պատմություն» առարկայի հետ
25.01.2024 | 06:55

Էս ամենը գալիս է նրանից, որ իրենց պատմաբան համարող շատերը կամ նրանք, ովքեր կարծում են, թե պատմությունը լավ գիտեն, Գինեսի ռեկորդների գիրքը շփոթում են «Պատմություն» առարկայի հետ: Պատմաբան կա, որ, օրինակ, Թուքմենչայի պայմանագիրը տառ առ տառ անգիր գիտի, բայց որ խորանաս, սկի չգիտի, թե էդ ժամանակ էդ պայմանագիրը կնքողներն ի՞նչ զենքով էին կռվում ու վաբշե՝ խի՞ էին կռվում: Կասեք՝ զենքն ի՞նչ կարևոր է, բայց հենց դրանով կապացուցեք, որ ձեր իմացածը ոչ թե պատմություն է, այլ՝ տարեթվերի Էքսելի աղյուսակ:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ