Եվս մեկ աննպատակ ու անօգուտ տարի միայն այն բանի պատճառով, որ հասարակությունը, մանկամիտ՝ ինչպես ինֆուզորիան, չի դադարում ինքնարտահայտման իր մոլուցքը։
Միայն թե ինքնարտահայտվի, մնացածը կարևոր չէ։
Ու այդպես՝ 3 տարի շարունակ։
Որքան տեսանյութեր, նկարներ, գրառումներ «սիրելի» և «պաշտելի» խամաճիկներով:
Այդ անզորությունը միայն հռհռոց է առաջացնում արհեստական ու դրածո ուժի մոտ, որը, դրսի աջակցությամբ ու թելադրանքով, զավթել և մոնոպոլացրել է երկրի իշխանությունը։ Նա, որպես վամպիր, սնվում է այդ էներգիայով։
Իսկ լուծումը պարզ է՝ տոտալ մերժում և բոյկոտ։ Ոչ մի բառ պիղծ ռեժիմի թեմայով, ինչը շարքից կհանի այս պիղծ խեղկատակներին, և այս վակուումային պայմաններում հակամարտությունների կծիկը կսկսի քանդվել իշխանական ճամբարում։
Ցավոք սրտի, այս տոտալ մերժման և բոյկոտի հանրային վարքագիծը հասունություն է պահանջում։
Մենք առաջիկա տարիներին քիչ շանս ունենք դառնալու հասուն ու համախմբված հանրություն՝ անզուսպ ու անպատասխանատու զանգվածային լիբերալիզմ խաղալու այս վարքագծով։
Մեզ փրկելու է այն նոր վերնախավը, որը ձևավորվում է նեղ շրջանակներում, այդ թվում և «Միտանիքում»։ Եվ դա անելու են կոշտ մեթոդներով ու, Աստված տա, նոր տեխնոլոգիական գործիքներով, որովհետև բժիշկները կամ սանտեխնիկները «լիբերալիզմ» չեն խաղում, երբ բախվում են աղետին։
Արտակ Հովսեփյան