Դավիթը ծնվել է 2001թ. սեպտեմբերի 16-ին Գյումրի քաղաքում։
2015 թ. ընտանիքը տեղափոխվել էր ՌԴ մշտական բնակության։ Սակայն 2019-ին ըմբշամարտիկը վերադառնում է Հայաստան` հայրենիքին պարտքը տալու: Մեծ ոգևորությամբ է իր ծառայությանն անցնում Արցախի Հանրապետության Պաշտպանական բանակի Մատաղիսի զորամասում։ Մինչ այդ վերապատրաստվելով և ստանալով կրտսեր սերժանտի կոչում։
2020 թ-ի Սեպտեմբերի 25-ին Դավիթի ղեկավարած ջոկը բարձրանում է Թալիշի մ/դ-երից մեկը հերթական մարտական հերթապահությունը ապահովելու նպատակով: Սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի ԶՈՒ լայնածավալ պատերազմական հարձակման ժամանակ, թշնամին բազմաքանակ զինտեխնիկայի և կենդանի ուժի միջոցով հարձակողական գործողություն է ձեռնարկում մարտական դիրքի ուղղությամբ։ Կրտսեր սերժանտ Դավիթ Համբարյանի հրամանով, 7 հոգուց բաղկացած ջոկը կացարանից դուրս է բերում զինամթերքը և տեղաբաշխելով կրակակետերում, պատրաստվում է երկարատև պաշտպանողական մարտի։ Ցավոք, թշնամու անհամաչափ ուժի դեմ մի քանի ժամ տևած պայքարից հետո, դիրքը հայտնվում է շրջափակման մեջ:
Դավիթը գնդացրի կրակով խոչընդոտում է թշնամու ներթափանցումը դիրք` թշնամուն պատճառելով կենդանի ուժի մեծ կորուստ:
Մի քանի ժամ տևած կատաղի և անզիջում մարտից հետո Դավիթ Համբարյանը զոհվում է ականանետի ականի պայթունից, ստանալով բեկորային մահացու վիրավորում:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության համար», «Անձնուրաց պաշտպան» մեդալով։
Փա՜ռք քեզ հերոս:
Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ