Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Պետության իրավական անվտանգությունը պակաս կարևոր չէ, քան արտաքին անվտանգությունը

Պետության իրավական անվտանգությունը պակաս կարևոր չէ, քան արտաքին անվտանգությունը
27.01.2023 | 07:22

Նիկոլական Հայաստանի ծնած հակակոռուպցիոն դատարանը մի քանի օր առաջ մի փունջ որոշումներ է ծնել, որոնց համաձայն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածով սահմանված` «Անձը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում կարող է ձերբակալվել, եթե նա բռնվել է ենթադրյալ հանցանքը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո» միտքն իրականում նշանակում է` եթե նա բռնվել է ենթադրյալ հանցանքի մասին վարույթն իրականացնող մարմնի իմամալուց անմիջապես հետո։


Գործն էլ անգամ քաղաքական հետապնդումների մասին չէ, շարքային քրեական վարույթ է։ Անգամ կարևոր էլ չէ արդեն, թե դատավարներն ովքեր են, քանի հոգի են նման բան ստորագրել, փաստաբաններից ովքեր են նրանց ընկեր, բարձունքում են նրանք, թե ոչ։
Բայց այսպիսի` առաջին հայացքից մանր հարցերն են հնարավորություն տալիս գլոբալ առումով առկա ողբերգությունը հասկանալու համար։

Նման կերպ է բնաջնջվում պետության իրավական անվտանգությունը, որը պակաս կարևոր չէ, քան արտաքին անվտանգությունը։ Ավելի ճիշտ, դրանք փոխկապակցված են. չի կարող ամուր բանակ ու սահմաններ ունենալ մի պետություն, որտեղ իրավունքն ու օրենքը ստորացվում են այս կերպ։ Իր կողմից հռչակված իրավունքի, այդ իրավունքն ապահովելու համար սահմանված կանոնի հանդեպ նման վերաբերմունք ունեցող կազմակերպությունը հաստատապես պետություն լինել չի կարող։


Երվանդ Վարոսյան
Փաստաբան

Դիտվել է՝ 15669

Մեկնաբանություններ