«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը վնասվածք է ստացել։ Ոստիկանները նրան վնասել են, երբ փորձել են բռնի ուժով բերման ենթարկել։
«Ոչ մի բան էլ չկա, գլուխները պատին են տվել։ Թեթև բաներ ա եղել, ոչինչ։ Սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել այս խուժանին։ Հատ-հատ պատասխան են տալու»,- լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։ Նա խոստացավ՝ Նիկոլ Փաշինյանին օր ու արև չի տալու, իսկ այսօրվա բռնության դեպքը իրեն ավելի է պարտավորեցնում։ «Քանի ես շնչում եմ՝ կամ բանտ, կամ ազատություն։ Նիկոլը պետք է տուն գնա, որ այս երկիրը փրկենք բռնապետությունից, ուրիշ բան չի քննարկվում։ Ինքը խուժան է, այնքան արյուն է թափել, որ պատասխան է տալու»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը: