Դատարանը Արա Սաղաթելյանի համար խափանման միջոց ընտրեց կալանավորումը 2 ամսով՝ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանի պաշտպանը։ Նա նաև նշեց, որ Արա Սաղաթելյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ոչ իրավաչափ։
Հարցին՝ խափանման միջոցի ընտրությունը բողոքարկվելու է, պաշտպանը տվեց դրական պատասխան։