ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Սոֆյա Հովսեփյան. Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերեվարված 62 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում

Սոֆյա Հովսեփյան. Ռուսական կողմը վստահեցրել է՝ գերեվարված 62 քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում
22.12.2020 | 14:40

Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը ՀՀ ԱԺ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանին, Նազելի Բաղդասարյանին, նաև գերեվարվածների հարազատներին վստահեցրել է, որ Հին Թաղեր-Խծաբերդ հատվածից գերեվարված 62 քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում, նախնական տվյալներով՝ այս շաբաթ ռուսական կողմը այց կկատարի Բաքու՝ ճշգրտելու վերադարձի ժամկետները, պայմանները՝ ասուլիսում հայտնեց Սոֆյա Հովսեփյանը՝ մանրամասներ ներկայացնելով Արցախ այցից:

«Հանդիպումներ ունեցանք բոլոր պատասխանատու գերատեսչությունների հետ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, ներկայացվեց ամբողջական խնդիրը և ցուցակները, որը վերցրել են իրենց մոտ, և ըստ դրա նույնականացում կարվի: Ռուսական կողմը, պարոն Մուրադովը վստահեցրեց, որ գերիների կյանքին և առողջությանը որևէ վնաս չի սպառնում: Այսինքն՝ իրենք ամրագրել են այս փաստը»,-ասաց Հովսեփյանը: Նրա խոսքով՝ Մուրադովը վստահեցրել է ինչպես իրենց, այնպես էլ գերեվարված անձանց ծնողներին, որ որևէ խնդիր չի սպառնում: Գերիների վերադարձի հետ կապված ժամկետներ, որպես այդպիսին, չի նշվել՝ ելնելով անվտանգությունից: Պատգամավորը հույս հայտնեց, որ մոտ ապագայում կտեսնենք արդեն 62 գերիներին: «Նաև կա խոսք, որ մյուս գերիները, որոնք վաղուց էին գերեվարվել, նույնպես կվերադարձվեն»,-նշեց նա:


Նազելի Բաղդասարյանն էլ ասաց, որ 24-ժամյա կապի մեջ են գերեվարված 62 քաղաքացիների հարազատների մեջ, փորձելու են հնարավորն անել, որ տեղեկատվությունը ծնողներին հասանելի լինի: «Անուններ և ճշգրտված ցուցակներ չկան, հանդիպմանն այդ ցուցակները փոխանցվել են գեներալ Մուրադովին, և անվանական ճշգրտումները կլինեն առաջիկա օրերի ընթացքում»,-ասաց Բաղդասարյանը: Հաջորդ գործընթացը պետք է լինի վերադարձի ժամկետների քննարկումը: «Խիստ նախնական տվյալներով՝ այս շաբաթ պետք է այց կատարվեր Բաքու, որից հետո ժամկետների և պայմանների մասին ավելի հրապարակային տեղեկատվություն կլինի»,-ասաց պատգամավորը:

Դիտվել է՝ 4191

Մեկնաբանություններ