Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Արա Զոհրաբյան. Պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից

Արա Զոհրաբյան. Պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից
22.12.2020 | 14:40

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին իր գործընկերների հետ ՀՀ փաստաբանների պալատի գտնվելու վայրից երթով շարժվելու է դեպի ՀՀ Ազգային ժողով, իսկ այնուհետև՝ ՀՀ գլխավոր դատախազություն: Facebook-ում նա գրել է,

որ ներկայացնելու են հետևյալ փաստաթղթերը՝

ա) ԱԺ նախագահին՝ ռազմական դրությունը վերացնելու և վարչապետին անվստահություն հայտնելու պահանջը.
բ) փաստաբան հանդիսացող պատգամավորներին՝ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու հորդորը.
գ) ՀՀ գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին հաղորդումը:


Մենք՝ փաստաբաններս ցանկանում ենք Մարդուն պաշտպանել Հայաստանի Հանրապետության դրոշը կրող դատարանում:
Մեր պետականության կորստի վտանգն է ստիպել ոտքի կանգնել և օր առաջ ազատվել վտանգի աղբյուր հանդիսացող վարչապետից և իր թիմից:

Դիտվել է՝ 4178

Մեկնաբանություններ