Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության 72 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Մալխաս Ամոյանը ոսկե մեդալի համար գոտեմարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի հետ։ Չնայած գրանցված 1։1 հաշվին՝ պարտվող կողմը եղել է մեր ըմբիշը, որը բավարարվել է արծաթե մեդալով։
Մեր ընտրանուն երկրորդ մեդալն է բերել 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը։ Բրոնզե մեդալի համար նա գոտեմարտել է ՈՒկրաինայի ներկայացուցիչ Արթուր Պոլիտաևի հետ ու մաքուր հաղթանակ տոնել։
Ցավոք, անհաջող է եղել մեր ընտրանու բացարձակ առաջատար, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի մրցելույթը, ում առաջին իսկ փուլում բաժին էր հասել շատ հզոր մրցակից՝ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն, ռուսաստանցի Մուսա Եվլոևը։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ