«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Այս պա­հին բյու­ջեում ոչ մի կո­պեկ փող չկա»

«Այս պա­հին բյու­ջեում ոչ մի կո­պեկ փող չկա»
11.12.2020 | 01:23

Ըստ տն­տե­սա­գետ ԹԱ­ԹՈՒԼ ՄԱ­ՆԱ­ՍԵ­ՐՅԱ­ՆԻ, ե­թե հա­ջորդ իշ­խա­նու­թյուն­ներն էլ լու­սանց­քում թող­նեն ո­լորտ­նե­րի ար­հես­տա­վարժ մաս­նա­գետ­նե­րին, ի­րենց շր­ջա­պա­տեն մի­ջա­կու­թյուն­նե­րով, Հա­յաս­տա­նի ծանր վի­ճակն ա­վե­լի կխո­րա­նա։ Պա­տե­րազ­մով ան­ցած, տն­տե­սա­կան անմ­խի­թար վի­ճա­կում գտն­վող երկ­րում իշ­խա­նու­թյու­նը շա­րու­նա­կում է ան­հա­ղորդ մնալ ի­րա­կա­նու­թյա­նը։ Բյու­ջեի դե­ֆի­ցի­տը փա­կե­լու հա­մար ա­ռա­ջի­կա­յում պե­տա­կան պարտ­քի շեմն էլ կմե­ծա­նա, բայց դրան զու­գա­հեռ ոչ մի խն­դիր չի լուծ­վի, քա­նի դեռ ու­նենք այս ո­րա­կի իշ­խա­նու­թյուն։

-2021-ի բյու­ջեն հաս­տատ­վեց՝ 3,2 % տն­տե­սա­կան ա­ճի խոս­տու­մով։ Սա մեր ի­րո­ղու­թյուն­նե­րի հետ ընդ­հան­րա­պես որևէ ա­ղերս ու­նի՞։
-Միայն ա­ճի այդ ցու­ցա­նի­շը չէ, որ տա­րա­կու­սե­լի է։ Սկզ­բում 4,7 էր, հի­մա նվա­զեց­րել են, դա ա­ռանձ­նա­պես խո­հեմ քայլ չէր, դրա հա­մար մեծ տա­ղանդ չէր պա­հանջ­վում։ Տն­տե­սա­գի­տու­թյու­նից հե­ռու մար­դիկ էլ հաս­կա­նում են, որ 2021-ը տն­տե­սա­պես ծանր տա­րի է լի­նե­լու։ Խն­դիրն այն է, որ ի­րա­վի­ճա­կը պետք է սթափ գնա­հա­տել ու հաս­կա­նալ, թե մեզ ինչ է սպա­սում, ինչ­պես պետք է 2020-ը փա­կենք։ Իմ խո­րին հա­մոզ­մամբ, այս պա­հին բյու­ջեում ոչ մի կո­պեկ փող չկա, ուղ­ղա­կի դա­տարկ է։ Այդ­պես է ոչ թե հի­մա, այլ ար­դեն մի քա­նի շա­բաթ ա­ռաջ։ Ճգ­նա­ժա­մը, ֆի­նան­սա­կան ռե­սուրս­նե­րի ան­բա­վա­րա­րու­թյունն ար­դեն ի­րենց զգաց­նում են, ան­զեն աչ­քով էլ դա տե­սա­նե­լի է։ Կա­ռա­վա­րու­թյունն ինչ ա­սես չի ա­նում, փոր­ձում է այս­տե­ղից-այն­տե­ղից գու­մար­ներ մու­րալ, նույ­նիսկ գնում է ա­պօ­րի­նու­թյուն­նե­րի։
-Նկա­տի ու­նեք «Հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի» գու­մար­նե­րը բյու­ջե փո­խան­ցե՞­լը։
-Ան­շուշտ, դա նաև քրեա­կան հան­ցա­գոր­ծու­թյան տարր է պա­րու­նա­կում, ո­րով­հետև դա շոր­թում է։ Մի նպա­տա­կի հա­մար հա­վաք­վել են գու­մար­ներ, նվի­րա­տու­նե­րի հետ բա­ցար­ձակ հաշ­վի չեն նս­տել ու գու­մար­ներն ուղ­ղել են այլ նպա­տա­կի հա­մար։ Այս ա­ռու­մով ԱԺ-ում ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րի բա­ցատ­րու­թյու­նը բա­ցար­ձակ սուտ էր։ (Հի­շեց­նենք, որ ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Ա­տոմ Ջան­ջու­ղա­զյա­նը, ԱԺ-ում անդ­րա­դառ­նա­լով այս հար­ցին, նշել էր. «Պետ­բյու­ջեին նվի­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­տար­վել են հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ո­րոշ­մամբ և ձևա­կերպ­վել հետևյալ տրա­մա­բա­նու­թյամբ, որ պե­տու­թյան կող­մից ռազ­մա­կան դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու հան­գա­ման­քով պայ­մա­նա­վոր­ված՝ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի, սո­ցիա­լա­կան և ա­ռող­ջա­պա­հա­կան ծախ­սե­րի ֆի­նան­սա­վոր­ման հա­մար նվի­րա­բե­րել հիմ­նադ­րա­մի բան­կա­յին հա­շիվ­նե­րին հա­վա­քագր­ված մի­ջոց­նե­րից ինչ-որ գու­մար: Նվի­րա­բե­րու­թյուն ստա­ցո­ղը պար­տա­վոր­վում է օգ­տա­գոր­ծել նվի­րա­բե­րու­թյան գու­մա­րը բա­ցա­ռա­պես սույն կե­տում նշ­ված նպա­տակ­նե­րի ի­րա­կա­նաց­ման հա­մար»- Ռ. Խ.)։ Այդ­պի­սի բան գո­յու­թյուն չու­նի, ո­րով­հետև հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հուր­դը ղե­կա­վա­րում է հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը, ո­րը այս ա­մե­նից ան­տե­ղյակ էր։ ՈՒ՞մ ենք մենք խա­բում, ինք­ներս մե՞զ, թե՞ հան­րու­թյա­նը։ Մի նվի­րա­տու էլ ես եմ, դուք եք, մենք բա­ցար­ձակ այլ բա­նի հա­մար ենք այդ նվի­րատ­վու­թյունն ա­րել։ Հի­մա ա­ռանց մեզ հարց­նե­լու, քն­նարկ­ման այդ քայլն են ա­րել։ Հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հուր­դը մի օր կա­րող է այդ ձևով շր­ջան­ցել ա­մեն ինչ, փակ նիստ ա­նել, վերց­նել գու­մար­նե­րը ու Հա­յաս­տա­նից փախ­չել։ Այդ մի­լիոն­նե­րը դարձ­նեն ի­րենց հա­մար ճա­նա­պար­հա­ծախս։ Հե­տո՞։ Գու­ցե խտաց­նում եմ գույ­նե­րը, բայց այս կա­ռա­վա­րու­թյու­նից ա­մեն ինչ սպա­սե­լի է։ Բյու­ջեում գու­մար չկա ու չգի­տեն ան­գամ, թե ա­ջից, ձա­խից վերց­րածն ինչ­պես տնօ­րի­նել։ Հա­ջորդ տար­վա հա­մար ըն­դուն­ված այս բյու­ջեն ոչ մի առն­չու­թյուն չու­նի պա­տե­րազ­մա­կան երկ­րի ի­րա­վի­ճա­կի հետ։ Ոչ ներ­կա փու­լի սո­ցիա­լա­կան ծախ­սերն են հաշ­վի առն­ված, ոչ ե­կող տար­վա հատ­կա­ցում­նե­րը, ոչ տն­տե­սու­թյան վե­րա­կանգ­նու­մը, ոչ վե­րա­կա­ռու­ցու­մը։ Հար­կա­բյու­ջե­տա­յին քա­ղա­քա­կա­նու­թյուն բա­ցար­ձակ գո­յու­թյուն չու­նի։ Աբ­սուր­դի հաս­նող բա­ներ կան։ Օ­րի­նակ, Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյան շատ քիչ ո­լորտ­նե­րից մե­կը, ո­րը մեր երկ­րի մր­ցու­նա­կու­թյունն է ա­պա­հո­վում, ոս­կեր­չու­թյունն է, որ­տեղ կան 15 հա­զար տն­տես­վա­րող­ներ։ Այս ո­լոր­տի հետ կապ­ված տրա­մա­բա­նու­թյա­նը հա­կա­սող քայ­լեր են կա­տար­վում, ա­ռա­ջար­կում են լրա­ցու­ցիչ հար­կել հատ­կա­պես ա­դա­ման­դա­գոր­ծու­թյան ո­լոր­տը։ Խոս­քը զար­տու­ղի, մաք­սա­նենգ ճա­նա­պարհ­նե­րով ձեռք բեր­ված ապ­րան­քի ի­րաց­ման մա­սին է։ Բայց այս քայ­լով մյուս հարկ­վող­նե­րը հայ­տն­վում են ան­հա­վա­սար պայ­ման­նե­րում։ Հե­տաքր­քիր է, որ 30 տն­տե­սա­վա­րող­ներ դի­մել են է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյուն, որ­պես­զի այդ աբ­սուր­դը վե­րաց­նեն, բայց մինչև հի­մա որևէ ար­ձա­գանք չկա։ Ընդ ո­րում, խո­շոր տն­տե­սա­վա­րող­նե­րը, ո­րոնք ե­ղա­նակ են ստեղ­ծում ո­լոր­տում։
Հար­կա­բյու­ջե­տա­յին քա­ղա­քա­կա­նու­թյունն է­լի ծալ­քեր ու­նի, ո­րոնց, ինչ­պես նաև ստաց­ված մուտ­քե­րի մա­սին ևս ար­ժե խո­սել։ Ինձ հայտ­նի են ա­ռա­ջին, երկ­րորդ ե­ռամ­սյա­կի գու­մար­նե­րը, ո­րոնց հս­կա­յա­կան մա­սը գնա­ցել է պարգևավ­ճար­նե­րին։ Ե­թե այս­պես պի­տի շա­րու­նա­կենք, ինչ հար­կա­բյու­ջե­տա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան, ինչ վե­րա­կանգ­նո­ղա­կան տն­տե­սու­թյան մա­սին է խոս­քը։ Պաշ­տո­նյա­նե­րի նշա­նա­կում­ներն էլ խո­սում են այն մա­սին, որ մենք հե­ռու ենք ան­գամ այն պատ­կե­րա­ցու­մից, թե ինչ վի­ճա­կում է Հա­յաս­տա­նը։
-Է­կո­նո­մի­կա­յի նո­րան­շա­նակ նա­խա­րա­րը բա­վա­կան «լայն» պատ­կե­րա­ցում ու­նի, Ադր­բե­ջա­նի հետ առևտրա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներ է ու­զում կա­ռու­ցել։
-Այդ ար­տա­հայ­տու­թյա­նը չանդ­րա­դառ­նա­լով, ըն­դա­մե­նը կհոր­դո­րեի, որ ի­րենք ար­ժա­նա­պատ­վու­թյուն ու բա­րո­յա­կա­նու­թյուն ու­նե­նա­յին՝ զբաղ­վե­լու զոհ­ված զին­վոր­նե­րի մար­մին­նե­րը, գե­րի­նե­րին բե­րե­լու հար­ցով։ Գու­ցե նա­խա­րա­րի բա­րո­յա­կա­նու­թյան շր­ջա­նակ­նե­րում տե­ղա­վոր­վում է այդ միտ­քը, բայց հա­յու­թյան ար­ժե­հա­մա­կար­գի մեջ նման ըմ­բռ­նում չի կա­րող լի­նել։
-Հնա­րա­վո՞ր է Հա­յաս­տանն ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին հայ­տն­վի մի այն­պի­սի վի­ճա­կում, որ չկա­րո­ղա­նա պե­տու­թյունն իր պար­տա­վո­րու­թյուն­նե­րը կա­տա­րել, թո­շակ, աշ­խա­տա­վարձ տալ։
-Մի երկ­րում, որ­տեղ ա­ռաջ­նա­յին ծախ­սը պարգևավ­ճար­ներն են, հե­տո մյուս­նե­րը, երբ զին­վոր­նե­րի հիմ­նադ­րա­մում գու­մար­նե­րը պա­կա­սում են, ու նոր օ­րենք են դրա հա­մար մշա­կում, իսկ խնայ­ված մի­ջոց­նե­րը չեն ուղ­ղում այն­տեղ, ար­դեն գործ ու­նենք բա­րո­յա­կա­նու­թյան, ոչ թե տն­տե­սա­գի­տու­թյան սկզ­բուն­քի խախտ­ման հետ։ Պար­տա­վո­րու­թյուն­նե­րի չկա­տար­ման ա­ռու­մով չեմ բա­ցա­ռում նման բան, բայց նաև չեմ էլ ու­զում պն­դել։ Տա­րի­ներ շա­րու­նակ Հա­յաս­տա­նի գան­ձա­պե­տը կամ հաշ­վա­պա­հը, որ հի­մա ֆի­նանս­նե­րի նա­խա­րար է (ես այդ ան­ձին հար­գան­քով եմ վե­րա­բեր­վում), բո­լո­րո­վին այլ ո­լոր­տի կեն­սա­փորձ ու­նի։ Բայց նրա պատ­կե­րա­ցում­ներն ի­րա­կա­նու­թյու­նից բա­վա­կան հե­ռու են, երբ խոս­քը մակ­րո­մա­կար­դա­կում ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­ներ ընտ­րե­լուն, դրանց վրա հատ­կա­ցում ա­նե­լուն և ճկուն ֆի­նան­սա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լուն է վե­րա­բե­րում։ Գո­նե հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է ար­հես­տա­վարժ կա­ռա­վա­րիչ­նե­րի բե­րի։
-Այ­սօր մեր տն­տե­սու­թյան ա­ռաջ­նա­յին խն­դի­րը եր­կիր գու­մար­ներ բե­րելն է, այ­սինքն՝ ներդ­րում­նե­րը, որ­պես­զի տն­տե­սու­թյու­նը կա­րո­ղա­նա շն­չել։ Այս ի­րա­վի­ճա­կում առն­վազն տա­րօ­րի­նակ կլի­ներ ներդ­րում­ներ ակն­կա­լել դր­սից, ու­րեմն ի՞նչ ա­նել։
-Կար­ծում եմ, ի­րա­կա­նում ա­ռաջ­նա­յին խն­դի­րը վս­տա­հու­թյան վե­րա­կանգ­նումն է։ Ե­թե վս­տա­հու­թյուն չլի­նի, ոչ մի ներդ­րում Հա­յաս­տան չի գա։ Վե­րա­դառ­նա­լով ոս­կեր­չու­թյա­նը, հա­վե­լեմ, որ դա միայն Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող ո­լորտ չէ։ Մենք ԵԱՏՄ ան­դամ եր­կիր ենք, ու­նենք ընդ­հա­նուր շու­կա, որ­տեղ պետք է ոչ միայն ա­զատ, այլև ար­դար մր­ցակ­ցու­թյուն։ Հա­յաս­տա­նը խախ­տում է այդ սկզ­բունք­նե­րը։ Ար­դեն 2 տա­րի մաք­սա­նենգ ճա­նա­պար­հով ոս­կեր­չա­կան ի­րեր են մտել Հա­յաս­տան և գնա­ցել Ռու­սաս­տան։ Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­կան է­լի­տան ստիպ­ված բարձ­րա­ձայ­նեց այս մա­սին։ Այս ա­մե­նը չի կա­րող վս­տա­հու­թյուն ներ­շն­չել և ներ­սում, և դր­սում։ Իսկ ե­թե ներ­սում վս­տա­հու­թյուն չե­ղավ, ար­տա­քին աշ­խար­հում ևս մեզ վս­տա­հե­լի գոր­ծըն­կեր չեն դի­տար­կի, ներդ­րում­նե­րի մա­սին էլ պի­տի մո­ռա­նալ։ Ա­ռա­վել ևս, որ այս իշ­խա­նու­թյունն ա­պա­ցու­ցեց, որ ան­գամ 10 տա­րի էլ կա­ռա­վար­ման ղե­կին մնա, հրաշք­ներ տե­ղի չեն ու­նե­նա։
-Վս­տա­հու­թյուն ա­սե­լով` նաև քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե՞­րը նկա­տի ու­նեք, Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա՞­կը։
-Դրանք փոխ­կա­պակց­ված են։ Կա «քա­ղա­քատն­տե­սու­թյուն» հաս­կա­ցու­թյուն, խոր­հր­դա­յին տա­րի­նե­րին ան­գամ նման ա­ռար­կա կար բու­հե­րում։ Այդ եր­կու­սը մի­մյան­ցից տա­րան­ջա­տել չի կա­րե­լի։
-Այ­սօր քա­ղա­քա­կան բուռն գոր­ծըն­թաց­ներ են, ընդ­դի­մու­թյու­նը ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյուն է փոր­ձում ձևա­վո­րել։ Դուք ի՞նչ ակն­կա­լիք­ներ ու­նեք։
-Այս պա­հին ոչ մի ակն­կա­լիք չու­նեմ, մինչև հայտ­նի չլի­նի, թե ով­քեր ու ինչ ծրագ­րով են գա­լիս։ Ա­վե­լին ա­սեմ, ե­թե ես իմ տա­րի­նե­րի վաս­տա­կը, փոր­ձը չպետք է օգ­տա­գոր­ծեմ իմ երկ­րի հա­մար, ու ինչ-որ մար­դիկ պի­տի ի­րենց ծա­նոթ-հա­րա­զատ­նե­րով փոր­ձեն իշ­խա­նու­թյուն ձևա­վո­րել, չեմ կար­ծում, թե երկ­րում կա­րող է էա­կան բան փոխ­վել։ Ա­ռանց ա­վե­լորդ հա­մես­տու­թյան, ե­թե ես այդ ա­մե­նին չպետք է մաս­նակ­ցեմ, բա­ցար­ձակ վս­տա­հու­թյուն չեմ ու­նե­նա նոր կազ­մա­վոր­վող կա­ռա­վա­րու­թյան հան­դեպ։ Ինձ ո­րոշ բա­ներ հայտ­նի են, թե ով­քեր կա­րող են այդ կա­ռա­վա­րու­թյու­նում հայ­տն­վել, ու դա կա­րող է ար­հես­տա­վար­ժու­թյան ա­ռու­մով հեր­թա­կան ա­ղե­տը լի­նել։ Մար­դիկ, ո­րոնք ա­ռանձ­նա­պես մեծ կեն­սա­փորձ չու­նեն, ար­դյունք­ներ չեն գրան­ցել, պի­տի նոր թեկ­նա­ծուի թևի տակ մտ­նեն ու ինչ-ինչ հար­ցեր կար­գա­վո­րեն։ Մեզ պետք է մր­ցույ­թի ինս­տի­տու­տը կա­յաց­նել։ Պետք է կադ­րերն ըն­տր­վեն ա­նա­չառ, հաշ­վի առ­նե­լով հս­տակ չա­փո­րո­շիչ­ներ, ով՝ ինչ ար­ժա­նիք­ներ ու­նի։ Վազ­գեն Մա­նու­կյա­նի հար­ցազ­րույ­ցից հաս­կա­ցա, որ նա կր­կին անձ­նա­վոր­ված մո­տե­ցում է ցու­ցա­բե­րում։ Ա­սում է՝ դի­մել եմ իմ ծա­նոթ տն­տե­սա­գետ­նե­րին։ Ի՞նչ է սա նշա­նա­կում։ Սա ար­դար մո­տե­ցում չէ։ Պի­տի դի­մի հան­րու­թյա­նը և ա­սի, որ ով­քեր ու­նեն ծրագ­րեր, ա­ռա­ջարկ­ներ, դի­մեն ի­րենց և մր­ցու­թա­յին կար­գով ըն­տր­վեն այն մար­դիկ, ով­քեր ա­նե­լիք ու­նեն։ Սա կլի­նի ճիշտ և ար­դար մո­տե­ցում։
-Գու­ցե խն­դիրն այն է, որ ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյուն է և խն­դիր­նե­րին ա­րագ լու­ծու՞մ է պետք։
-Կապ չու­նի դա։ Ժա­մա­նա­կա­վոր կա­ռա­վա­րու­թյու­նը պետք է հա­ջորդ իշ­խա­նու­թյան հա­մար օ­րի­նակ ծա­ռա­յի։ Ե­թե ժա­մա­նա­կա­վո­րը պի­տի նա­խոր­դի պես լի­նի, էլ ին­չու՞ ենք փո­խում գոր­ծող­նե­րին։ Վազ­գեն Մա­նու­կյանն ա­նուն­ներ է տա­լիս, ո­րոնք եր­կիրն ա­վե­րել են, հի­մա այդ մարդ­կանց նո­րից բե­րե­լու ի­մաս­տը ո՞րն է։ Մեր երկ­րում մնա­ցել է միայն նկա­րիչ­ներն ու եր­գիչ­նե­րը զբաղ­վեն տն­տե­սու­թյամբ, էլ ֆի­զի­կոս­ներ, մա­թե­մա­տի­կոս­ներ, կեն­սա­բան­ներ, ով ա­սես։ Ե­թե այդ­պես է, մենք էլ մտ­նենք բժշ­կու­թյան ո­լորտ ու ա­սենք թե ինչ­պես ա­ռող­ջա­պա­հու­թյու­նը ոտ­քի հա­նել։

Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 13612

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ