«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

«Տպա­վո­րու­թ­յուն է, որ Փա­շի­ն­յա­նի հա­մար խո­րա­պես միևնույնն է, թե ինչ է մտա­ծում ժո­ղո­վուր­դը»

«Տպա­վո­րու­թ­յուն է, որ Փա­շի­ն­յա­նի հա­մար խո­րա­պես միևնույնն է, թե ինչ է մտա­ծում ժո­ղո­վուր­դը»
08.12.2020 | 00:31

«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է Ազ­գա­յին ժո­ղո­վի «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր ԱՆ­ՆԱ ԿՈՍ­ՏԱ­ՆՅԱ­ՆԸ:

-«Լու­սա­վոր Հա­յաս­տա­նը» վար­չա­պե­տի իր թեկ­նա­ծուն ու­նի՝ կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյան: Ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի հետ, փաս­տո­րեն, երկ­խո­սու­թյու­նը չս­տաց­վեց, ու դուք ա­ռա­ջադ­րե­ցիք ձեր թեկ­նա­ծուին, ին­չո՞ւ:
-Տրա­մա­բա­նա­կան է, որ խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժը, որ քա­ղա­քա­ցի­նե­րի տված քվեով է ներ­կա­յաց­ված խոր­հր­դա­րա­նում, պետք է ու­նե­նար իր թեկ­նա­ծուն, և Մա­րու­քյա­նի ա­ռա­ջադ­րու­մը, ա­ռա­ջին հեր­թին, պայ­մա­նա­վոր­ված է մեր ընտ­րող­նե­րի պա­հան­ջով։ Ինչ վե­րա­բե­րում է ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի հետ երկ­խո­սու­թյա­նը կամ կոն­սեն­սու­սին, այն պետք է հա­մընդ­հա­նուր, ոչ թե մեկ խմ­բի (տվյալ դեպ­քում՝ 17 ու­ժե­րի) հա­մար ըն­դու­նե­լի լի­նի: Ան­կեղծ ա­սած, ինձ մեկ այլ հարց է հե­տաք­րք­րում՝ 17 ու­ժե­րի ա­ռա­ջադ­րած թեկ­նա­ծուն ըն­դու­նե­լի՞ է ՀՀ բո­լոր քա­ղա­քա­ցի­նե­րի հա­մար:
-Ձեր հար­ցազ­րույց­նե­րից մե­կում ա­սում եք, թե Վազ­գեն Մա­նու­կյա­նի ա­ռա­ջադ­րու­մը հետ նա­յել է նշա­նա­կում: Նման գնա­հա­տա­կանն ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված:
-«Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյու­նը հիմ­նադր­ման ա­ռա­ջին օր­վա­նից մշ­տա­պես շեշ­տել է, որ հայ քա­ղա­քա­կան դաշ­տում նոր դեմ­քեր են պետք, նոր մո­տե­ցում­ներ, նոր ու­ժեր, նոր գա­ղա­փար­ներ, որ­պես­զի եր­կար ու ձիգ տա­րի­ներ ա­մորֆ դար­ձած քա­ղա­քա­կան դաշտն սկ­սի վե­րա­փոխ­վել։ Ա­մե­նայն հար­գան­քով ա­ռա­ջադր­ված թեկ­նա­ծուի՝ Հան­րա­պե­տու­թյան ա­ռա­ջին վար­չա­պե­տի հան­դեպ, ինչ­պես նաև գնա­հա­տե­լով նրա ներդ­րու­մը հա­յոց պե­տա­կա­նու­թյան կա­յաց­ման գոր­ծում, պետք է նշեմ՝ ճգ­նա­ժա­մա­յին կա­ռա­վար­ման փոր­ձի նախ­կին շեշ­տադ­րում­նե­րը ժա­մա­նա­կավ­րեպ կա­րող են լի­նել, քա­նի որ այս ի­րա­վի­ճակն ան­նա­խա­դե­պա­յին է, այն­պի­սի ի­րո­ղու­թյուն­ներ են տե­ղի ու­նե­ցել, ո­րոնք նախ­կի­նում ա­վագ սե­րուն­դը չի տե­սել կամ ապ­րել։ Մեր պատ­կե­րաց­մամբ՝ այս պա­րա­գա­յում հի­րա­վի կոն­սեն­սու­սա­յին թեկ­նա­ծուն պետք է ոչ միայն փոր­ձա­ռու լի­նի, այլև կա­րո­ղա­նա ի­րա­կան կոն­սո­լի­դա­ցիա ա­պա­հո­վել՝ իր շուր­ջը հա­վա­քել պե­տա­կան կա­ռա­վար­ման կամ առ­հա­սա­րակ կա­ռա­վար­ման փորձ ու­նե­ցող­նե­րին և ո­լոր­տա­յին լուրջ մաս­նա­գետ­նե­րին: Այն ան­հատ­նե­րին, ով­քեր տա­րի­նե­րի հա­ջո­ղակ փորձ են կու­տա­կել, իսկ հի­մա պատ­րաս­տա­կամ կլի­նեն ի­րենց գի­տե­լիք­նե­րը ծա­ռա­յեց­նե­լու հա­նուն հայ­րե­նի­քի փր­կու­թյան։ Ես՝ որ­պես ԱԺ պատ­գա­մա­վոր, վս­տա­հո­րեն կա­րող եմ ա­սել, որ «Լու­սա­վոր Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նոր­դը կա­րող է իր շուր­ջը հա­վա­քել նման մարդ­կանց ու լի­նել ան­ցու­մա­յին կա­ռա­վա­րու­թյան վար­չա­պե­տի այ­լընտ­րան­քա­յին թեկ­նա­ծու։
-Ե­թե ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժերն ա­սեին՝ հա­մա­ձայն են Մա­րու­քյա­նի թեկ­նա­ծու­թյա­նը, կմիա­նա­յի՞ք:
-Քա­ղա­քա­կան ու­ժե­րի միա­վոր­ման հրա­մա­յա­կանն այ­սօր ոչ միայն քա­ղա­քա­կան, այլև, ա­ռա­ջին հեր­թին, հա­մա­ժո­ղովր­դա­կան պա­հանջ է: Չո­ռա­նանք՝ վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նի լե­գի­տիմ գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կը կախ­ված է խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից, որ պետք է գի­տակ­ցեն՝ հայ­րե­նի­քի փր­կու­թյունն ի­րեն­ցից է կախ­ված: Ազ­գա­յին ժո­ղո­վի պա­տե­րից դուրս տե­ղի ու­նե­ցող ցան­կա­ցած գոր­ծըն­թաց ա­պա­կա­յու­նաց­նում է պե­տու­թյան՝ ա­ռանց այն էլ ե­րե­րա­ցող սյու­նե­րը։ Բազ­միցս կրկ­նել ենք, հի­մա էլ վե­րա­հաս­տա­տում եմ՝ վար­չա­պե­տի օ­րի­նա­կան պաշ­տո­նան­կու­թյու­նը կա­րող է և պետք է տե­ղի ու­նե­նա միայն խոր­հր­դա­րա­նում՝ Սա­հա­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հով՝ ան­վս­տա­հու­թյան մի­ջո­ցով, ա­ռա­ջադր­ված թեկ­նա­ծուին ընտ­րե­լով։ Ցան­կա­ցած այլ գոր­ծըն­թաց վտան­գե­լու է պե­տու­թյու­նը։
-Ստաց­վում է՝ ԼՀԿ-ն նո­րից եր­րորդ ճա­նա­պարհն է ընտ­րում:
-Ինչ­պես կու­զեք ան­վա­նեք, թե­կուզ հենց եր­րորդ ճա­նա­պարհ, ե­թե այն ա­ռա­վե­լա­պես մեղ­մե­լու կամ կա­յու­նաց­նե­լու է պե­տու­թյան վի­ճա­կը, ու­րեմն թող այն կոչ­վի եր­րորդ՝ փր­կու­թյան ճա­նա­պարհ։ Ընդ­հան­րա­պես այս օ­րե­րին ա­մե­նա­շատ շա­հարկ­վող թե­մա­նե­րից մեկն էլ հենց այս եզ­րույթն է, երբ տար­բեր շր­ջա­նակ­ներ փոր­ձում են հա­սա­րա­կու­թյանն ա­նո­րո­շու­թյան մեջ գցել՝ պն­դե­լով, թե «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նը» ո՛չ սև է, ո՛չ՝ սպի­տակ, ո՛չ աջ և ո՛չ էլ ձախ կող­մում է: Սա կեղծ պար­տադ­րանք է, քա­ղա­քա­կան ուլ­տի­մա­տում, ին­չի մի­ջո­ցով փոր­ձում են ստի­պել ա­նել այս կամ այն գոր­ծո­ղու­թյու­նը, ին­չը, ըստ էու­թյան, ինչ-որ մե­կի ծա­ծուկ շա­հը պաշտ­պա­նե­լուն է միտ­ված: Այ­սինքն, մեզ փոր­ձում են ա­հա­բե­կել, թե իբր ինչ-որ մե­կի խաղն ենք խա­ղում։ Սա ոչ մի տեղ չտա­նող քա­ղա­քա­կա­նու­թյուն է։ Հաս­կա­նա­լի է, թե ին­չի հա­մար է տար­վում մեր դեմ այս ար­շա­վը: Տար­բեր ու­ժե­րի հա­մար ա­րե­նա մտ­նե­լու և ինք­նադրսևոր­վե­լու հա­մար քա­ղա­քա­կան պա­րարտ հող է ստեղծ­վել, և այդ ճա­նա­պար­հին օ­րենս­դիր մարմ­նի երկ­րորդ ընդ­դի­մա­դիր ու­ժը, գու­ցե, խան­գա­րող հան­գա­մանք է, ո­րին ուղ­ղա­կիո­րեն պետք է պի­տա­կա­վո­րել և մար­գի­նա­լաց­նել։ Այս ա­մե­նով հան­դերձ, երբ խոս­վում է եր­րորդ ճա­նա­պար­հի մա­սին, դա ինք­նին հենց «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» տես­լա­կանն է, օ­րա­կարգն ու այ­լընտ­րան­քը կամ մեր ու­րույն խա­ղը:
-Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից ել­քեր գտ­նե­լու հա­մար Ազ­գա­յին ժո­ղո­վում լսում­ներ էիք կազ­մա­կեր­պել, բայց ի՞նչ ե­րաշ­խիք­ներ ու­նեք, որ իշ­խա­նու­թյունն ա­կան­ջա­լուր է լի­նե­լու:
-Խոր­հր­դա­րա­նա­կան լսում­նե­րը, որ­պես կա­նոն, իշ­խա­նու­թյան հա­մար չեն լի­նում. դա հար­թակ է, որ­տեղ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ցան­կա­ցած քա­ղա­քա­ցի պե­տու­թյան ինչ-որ ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ կա­րող է իր պատ­կե­րա­ցում­ներն ար­տա­հայ­տել: Ե­լույթ­նե­րում հն­չած ար­ժե­քա­վոր մտ­քե­րը հա­վաք­վում և նյու­թա­կա­նաց­վում են հե­տա­գա ո­րո­շում­նե­րի տես­քով՝ կա՛մ օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան, կա՛մ քա­ղա­քա­կան որևի­ցե գոր­ծըն­թա­ցի մա­կար­դա­կում։
-Ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րը ժա­մա­նակ են տվել Նի­կոլ Փա­շի­նյա­նին: Կհե­ռա­նա՞, ու ին­չո՞վ է հղի նրա չհե­ռա­նա­լը:
-Բարդ է ա­սել՝ կհե­ռա­նա, թե ոչ, քա­նի որ նրա բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը հու­շում են, որ բո­լո­րո­վին էլ ճամպ­րու­կա­յին տրա­մադ­րու­թյուն չու­նի. ա­վե­լին, մե­կը մյու­սի հետևից քայ­լեր է կա­տա­րում, ո­րոնք տպա­վո­րու­թյուն են ստեղ­ծում, թե նրա հա­մար խո­րա­պես միևնույնն է՝ ինչ է մտա­ծում ժո­ղո­վուր­դը։ Մյուս կող­մից էլ, կա­րե­լի է մտա­ծել, որ գու­ցե մի­տում­նա­վոր է բոր­բո­քում ժո­ղովր­դի զայ­րույ­թը՝ օր ա­ռաջ ի­րեն պա­տաս­խա­նատ­վու­թյան բե­ռից ա­զա­տե­լու հա­մար։ Ակն­հայ­տո­րեն այս լար­ված ի­րա­վի­ճա­կը գնա­լով պայ­թյու­նավ­տանգ է դառ­նում, քա­նի որ երկ­կող­մա­նի քա­ղա­քա­ցիա­կան բախ­ման նա­խադ­րյալ­ներ են ստեղծ­վել։ Սա հիմ­նա­վոր փաս­տարկ է, որ­պես­զի Փա­շի­նյանն օր ա­ռաջ հե­ռա­նա վար­չա­պե­տի պաշ­տո­նից՝ հս­տակ գի­տակ­ցե­լով, որ այս քայ­լի ձգձ­գու­մը, նոր պա­տե­րազ­մի առ­կախ­ված վտան­գի ֆո­նին, բե­րե­լու է ներ­քա­ղա­քա­կան մթ­նո­լոր­տի շի­կաց­ման։ ՈՒ­նենք սահ­մա­նա­փակ ժա­մա­նակ՝ կար­գի բե­րե­լու ներ­քա­ղա­քա­կան դաշ­տը, հս­տա­կեց­նե­լու ա­ռաջ­նա­հեր­թու­թյուն­նե­րը, հա­վա­քագ­րե­լու ա­ռա­ջա­տար ո­լոր­տա­յին մաս­նա­գետ­նե­րին և կազ­մե­լու ի­րա­կան հա­մազ­գա­յին կոն­սեն­սու­սով ձևա­վոր­ված կա­ռա­վա­րու­թյուն։
-Իշ­խա­նա­կան ձեր գոր­ծըն­կեր­նե­րը հա­վա­տաց­նում են, թե զօ­րու­գի­շեր տք­նա­ջան աշ­խա­տում են՝ լու­ծե­լու հա­մար ա­ռաջ­նա­յին ու ան­հե­տաձ­գե­լի հար­ցե­րը։ Նկա­տու՞մ եք այդ աշ­խա­տան­քը։
-Ան­կեղծ ա­սած, պա­տե­րազ­մի մեկ­նար­կից ի վեր նրանց հետ գրե­թե կապ չի ե­ղել, քա­նի որ ներ­խոր­հր­դա­րա­նա­կան աշ­խա­տանք­նե­րը բո­լոր ուղ­ղու­թյուն­նե­րով խա­թար­ված են։ Հանձ­նա­ժո­ղո­վի նիս­տե­րը չեն կա­յա­ցել, քն­նար­կում­ներ չեն ծա­վալ­վել ոչ միայն այս ի­րա­վի­ճա­կի, այլև ըն­թա­ցիկ նա­խագ­ծե­րի շուրջ։ Աշ­խա­տում են, թե ոչ, չեմ կա­րող ա­սել, տե­ղյակ չեմ, թե ինչ­պե՞ս, ի՞նչ մի­ջոց­նե­րով, ո՞ր ուղ­ղու­թյուն­նե­րով են աշ­խա­տանք­ներ տար­վում, հետևա­բար կդժ­վա­րա­նամ գնա­հա­տա­կան տալ։ Ե­թե ի­րոք տք­նա­ջան աշ­խա­տում են, ինչ­պես ի­րենք են ա­սում, ա­պա այդ աշ­խա­տան­քը հա­վուր պատ­շա­ճի ներ­կա­յաց­նե­լու խիստ անհ­րա­ժեշ­տու­թյուն կա։


Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 13889

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ