Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա իրականացնող 35 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն՝ հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։ «Բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար», - նշել են ոստիկանությունից։