Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն արձագանքել է ՀՀ ԿԳ նախարարի ֆեյսբուքյան այն գրառմանը, թե բուհերն այլևս գումար չեն փոխանցելու Կարեն Ավագյանի հիմնադրամին։ Վերջինս իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի: Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը հավանաբար նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է, և վերջինիս հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը»։