Հայաստանի Հանրապետության 1430 դպրոցներում այսօր կհնչի առաջին զանգը: «Սեպտեմբերի 1-ին նախնական տվյալներով առաջին դասարան կհաճախի շուրջ 40 000 երեխա, որը մի փոքր ավելի է, քան անցած տարի»,- ասել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
2015-ին առաջին դասարանցիների թիվը եղել է 39 246: Այս տարի կլինի ուսումնական պլանի փոփոխություն: Նախատեսվում է երկրորդ կիսամյակում բեռնաթափել 1-4-րդ դասարանցիների ուսումնական ծանրաբեռնվածությունը: Դասերը հիմնականում կլինեն հնգօրյա: